Կարեն Քյանդարյան

հայ բժիշկ, սրտաբան, ռենտգենաճառագայթաբան

Կարեն Ալեքսանդրի Քյանդարյան (հունվարի 11, 1925(1925-01-11), Երևան - մայիսի 25, 2013(2013-05-25)), հայ բժիշկ, սրտաբան, ռենտգենաճառագայթաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1994 թ.), պրոֆեսոր (2001 թ.)։ ՀՀ ԲԳԱ (1996 թ.), Նյու Յորքի ԳԱ (1997 թ.) անդամ։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2004 թ.

Picto infobox med.png
Կարեն Քյանդարյան
Ծնվել էհունվարի 11, 1925(1925-01-11)
ԾննդավայրԵրևան
Մահացել էմայիսի 25, 2013(2013-05-25) (88 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունսրտաբան, ռենտգենաճառագայթաբան
ԿոչումՊրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԲարդուղիմեոս Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն և Սրտաբանության ինստիտուտ
ԱմուսինԻրինա Հովակիմյան

Իրինա Հովակիմյանի ամուսինը։

ԿենսագրությունԽմբագրել

1946 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1946-1950 թվականներին աշխատել է Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտում, 1958-1961 թվականներին՝ Սրտաբանության և սրտային վիրաբուժության ԳՀԻ տնօրեն։ 1961 թվականից եղել է Ռենտգենաբանական բաժանմունքի ղեկավար, 1986 թվականից, միաժամանակ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռենտգենաբան, 1994 թվականից ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտական թեմաների ղեկավար, «Զեյթուն» սիրտանոթային բժշկական կենտրոնի ռենտգենաբան, 2005 թվականից՝ Սրտաբանության ինստիտուտի համալիր գիտական թեմաների առաջատար գիտաշխատող[1][2]:

Գործունեություն և ճանաչումԽմբագրել

 
Կարեն Քյանդարյանի հուշատախտակը Երևանի Կոմիտասի պողոտայում

Զբաղվել է սրտի բնածին ու ձեռքբերովի արատների, իշեմիկ և զարկերակային հիվանդությունների, սրտային անբավարարության, ճառագայթային վնասվածքների ախտորոշման հարցերով։

1966-1968 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր ճառագայթաբան, 1965-1979 թվականներին՝ ՀԽՍՀ ռենտգենաբանների, ճառագայթաբանների և ուռուցքաբանների գիտական ընկերության վարչության փոխնախագահ, 1997 թվականից՝ Եվրոպական սրտաբանների ընկերակցության անդամ, 1999 թվականից՝ Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ԳԱ անդամ, 2004 թվականից՝ ՀՀ տեխնոլոգիական ակադեմիայի անդամ։

Պարգևներ, կոչումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Karen A. Kyandaryan

Արտաքին հղումներԽմբագրել