Կարեն Մնացականյան (մարտի 3, 1977(1977-03-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հունահռոմեական ոճի հայ ըմբիշ[3], Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր, 2000 և 2008 թվականների Ամառային օլիմպիական խաղերի մասնակից։

Կարեն Մնացականյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան[1]
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 3, 1977(1977-03-03) (47 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
170 սանտիմետր
Քաշ՝60 կիլոգրամ[2]

Կենսագրություն խմբագրել

Կարեն Մնացականյանը ըմբշամարտով սկսել է զբաղվել դեռահաս տարիքում 1988 թվականից՝ հատուկ ուշադրություն դարձնելով հունահռոմեական ոճին։ Չափահաս դառնալուց հետո զորակոչվել է բանակ և դարձել «Դինամո Երևան» մարզական ակումբի անդամ։ Նրան մարզել են հիմնականում Գեորգի Կոժարյանը և Սամվել Գևորգյանը։ Ավելի ուշ վերապատրաստվել է Երևանի սպորտային գիտությունների ինստիտուտում։

Կարենը մասնակցել է ըմբշամարտի մի շարք միջազգային մրցաշարերի՝ սկսած պատանեկան տարիքից։

1997 թվականին Կարեն Մնացականյանը մեծահասակների մակարդակում իր առաջին իսկ մեկնարկին նվաճել է Եվրոպայի չեմպիոնական տիտղոսը։ Մեկ ամիս անց Ստամբուլում նա կրկին դարձել է Եվրոպայի պատանիների չեմպիոն մինչև 60 կգ քաշային կարգում։

1999 թվականին Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Կարեն Մնացականյանը բրոնզե մեդալ է նվաճել թեթևագույն քաշային կարգում՝ կիսաեզրափակչում պարտություն կրելով Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Նիկոնորովից։ 1999 թվականին Աթենքում կայացած աշխարհի առաջնությունում երկու հաղթած մենամարտերից հետո պարտվել է Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ին-Սոպին՝ արդյունքում զբաղեցնելով 15-րդ տեղը։

2000 թվականին կարողացել է որակավորվել Սիդնեյի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Սակայն Սիդնեյում թեթևագույն քաշային կարգում պարտվել է իր մասնակցած երկու մենամարտերում՝ մասնավորապես պարտություն կրելով Բելառուսի ներկայացուցիչ Իգոր Պետրենկոյից և ԱՄՆ-ն ներկայացնող Ջեյմս Գրունվալդից։ Արդյունքում զբաղեցրել է 15-րդ տեղը։

2001 թվականին Ստամբուլում կայացած Եվրոպայի առաջնությունում զբաղեցրած 9-րդ տեղից հետո Կարեն Մնացականյանը մեծ հաջողությունների է հասել նույն թվականին Պատրասում կայացած աշխարհի առաջնությունում։ Այնտեղ նա հաղթել է Նորբերտ Ֆուտոյին, Յուրի Էստևասին, Կան Են Իրին, ինչպես նաև օլիմպիական և աշխարհի բազմակի չեմպիոն Արմեն Նազարյանին՝ Բուլղարիան ներկայացնող իր հայրենակցին։ Այսպիսով, եզրափակչում նա հանդիպել Է Ուզբեկստանից Դիլշոդ Արիպովի հետ, սակայն այդ մենամարտում պարտվել է 3-6 հաշվով՝ դառնալով աշխարհի փոխչեմպիոն։

Կարեն Մնացականյանը չի կարողացել որակավորվել 2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերին, բայց 2006 թվականին կրկին մեծ հաջողությունների է հասել։ Մոսկվայում նա երկրորդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն։

2008 թվականին կրկին կարողացել է որակավորվել Օլիմպիական խաղերի համար։ Այնուամենայնիվ, Պեկինում իր առաջին մենամարտում պարտվել է Ճապոնիայից Մակոտո Սասամոտոյին և դուրս մնացել մրցաշարից՝ զբաղեցնելով 17-րդ տեղը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sports-Reference.com
  2. Olympedia — 2006.
  3. «Karen Mnatsakanyan». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.