Արմեն Նազարյան (ըմբշամարտիկ)
Վերտողային տեքստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Նազարյան (այլ կիրառումներ)
Արմեն Նազարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 9, 1974 (46 տարեկան) |
Ծննդավայր | Մասիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնյա |
Մասնագիտություն | ըմբիշ |
Աշխատանք | հունահռոմեական ըմբիշ |
Պարգևներ և մրցանակներ | Ոսկե և արծաթե մեդալներ |
Երեխաներ | Էդմոնդ Նազարյան |
Armen Nazaryan Վիքիպահեստում |
Արմեն Լյուդվիգի Նազարյան (ծնվ.` մարտի 9, 1974 թ., Մասիս, Հայկական ԽՍՀ), հայ նախկին հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Եվրոպայի վեցակի (1994, 1995, 1998, 1999, 2002, 2003 թթ.), աշխարհի եռակի (2002, 2003, 2005 թթ.), օլիմպիական կրկնակի (1996, 2000 թթ.) չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, ՖԻԼԱ-ի փառքի սրահի անդամ։
Նազարյանն համարվում է անկախ Հայաստանի առաջին օլիմպիական ոսկե մեդալակիրը, ով 1996 թ. Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերում ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը, նվաճում է ոսկե մեդալ` հունահռոմեական ըմբշամարտի տղամարդկանց մինչև 52 կգ քաշային կարգում։
Դրանից հետո Նազարյանը տեղափոխվում է Բուլղարիա և այնտեղ 1997 թ. ստանում քաղաքացիություն։ Հանդես գալով Բուլղարիայի դրոշի ներքո, Նազարյանը կարողանում է կրկին օլիմպիական ոսկե մեդալակիր դառնալ Սիդնեյի 2000 թ. օլիմպիական խաղերում։
Ունի նաև մեկ օլիմպիական բրոնզե մեդալ (Աթենք 2004 թ.)։
2015 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով[1]։
Արտաքին հղումներԽմբագրել
- ՖԻԼԱ-ի փառքի սրահի էջը Archived 2009-04-13 at the Wayback Machine.