Կարեն Մարգարյան (օդաչու)

հայ օդաչու
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Մարգարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Էդուարդի Մարգարյան (ապրիլի 12, 1964(1964-04-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 6, 1991(1991-06-06), զոհվել է ՀՀ սահմանամերձ գոտում), հայ օդաչու, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կարեն Մարգարյան
Ծնվել էապրիլ 12, 1964
ԾննդավայրԵրևան,
Մահացել էհունիս 6, 1991
ՔաղաքացիությունՀայաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու

Ավարտել է Վոլչանսկի (Խարկովի մարզ, Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի ուղղաթիռային օդաչուական ուսումնարանը (1985)։ 1985–1987 թվականներին աշխատել է Գրոզնիի (Չեչնիա) օդաչուական կենտրոնում, 1990–1991 թվականներին՝ «Էրեբունի» օդանավակայանում։

1990–1991 թվականներին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամն Արցախ, այդ թվում՝ Շահումյան և Գետաշեն կազմել է 180 ժամ։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։ Թաղված է Եռաբլուրում[1]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։