Կարեն Կարագյոզյան

խորհրդային լրագրող, թարգմանիչ, գրող

Կարեն Կարոյի Կարագյոզյան (հոկտեմբերի 6, 1935(1935-10-06), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային լրագրող, թարգմանիչ, գրող։ Գորբաչովյան հիմնադրամի միջազգային հարաբերությունների և մամուլի հետ կապերի բաժնի պետի տեղակալ։ Տարբեր տարիների եղել է Միխայիլ Գորբաչովի մամուլի քարտուղարը, խորհրդականն ու օգնականը։ Եղել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ։

Կարեն Կարագյոզյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 6, 1935(1935-10-06) (88 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
Մասնագիտությունգրող
ԱշխատավայրՄոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
 Karen Karagezyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կարեն Կարագյոզյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 6-ին, Մոսկվայում։ Թիվ 557 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1953 թվականին ընդունվել է Մոսկվայի օտար լեզուների 1-ին պետական մանկավարժական ինստիտուտի թարգմանչական բաժին։ 1958 թվականին ավարտել է ինստիտուտը՝ ստանալով գերմաներեն լեզվի ուսուցչի և թարգմանչի մասնագիտություն։ Չորս տարի դասավանդել է նույն ինստիտուտում, այնուհետև երկու տարի Մոսկվայի հասարակական գիտությունների ինստիտուտում աշխատել որպես պրոֆեսիոնալ թարգմանիչ։

1959-1960 թվականներին սովորել է Հայդելբերգի համալսարանի գերմանագիտության բաժնում։ 1964 թվականին զբաղվել է լրագրողական աշխատանքով, եղել է խմբագիր, հոդվածագիր, եվրոպական երկրների բաժնի վարիչ, «За рубежом» շաբաթաթերթի խմբագրական խորհրդի անդամ։ 1977 թվականին աշխատանքի է անցել «Новое время» քաղաքական շաբաթաթերթում[1], որպես թղթակից ուղարկվել Բոնն, որտեղ աշխատել է մինչև 1982 թվականը։ 1982 թվականին վերադարձել է Մոսկվա, որտեղ շարունակել է աշխատել որպես «Новое время» ամսագրի տեսաբան։

1983 թվականին հրավիրվել է աշխատելու ԽՄԿԿ Կենտկոմի միջազգային տեղեկատվության նոր կազմավորված բաժնում, որը համարվել է Գաղափարական բաժնի մաս։ Հետագայում դարձել է ԽՄԿԿ Կենտկոմի Գաղափարախոսական բաժնի սեկտորի վարիչ[2]։ 1991 թվականի սկզբին ԽՍՀՄ նախագահի մամուլի ծառայության կողմից աշխատանքի է ընդունվել Կրեմլում, որտեղ աշխատել է մինչև 1991 թվականի վերջը[3]։

1992 թվականի փետրվարից աշխատել է Սոցիալ-տնտեսական և քաղաքական հետազոտությունների միջազգային հանրային հիմնադրամի (Գորբաչովի հիմնադրամ) միջազգային հարաբերությունների և մամուլի հետ կապերի ծառայությունում, զբաղվել Հիմնադրամի հարաբերություններով գերմանացի գործընկերների հետ հարաբերություններով, ուղեկցել Հիմնադրամի նախագահին Գերմանիա կատարած ուղևորությունների ընթացքում[4][5]։ Ռուսաստանի և Գերմանիայի քաղաքացիական հասարակությունների «Պետերբուրգյան երկխոսություն» ֆորումի համակարգող հանձնաժողովի նախագահի խորհրդականն է[6][7]։ 2006 թվականին մասնակցել է «Խորհրդային Միության փլուզումը։ Պատճառներն ու հետևանքները» կլոր սեղանին «Գորբաչովյան ընթերցումների» շրջանակներում[8]։

Հեղինակ է մի շարք գրքերի և ռուսական ու արտասահմանյան լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումների։ 2016 թվականին Վ. Ա․ Պոլյակովի հետ համատեղ հրապարակում են «Գորբաչովը կյանքում» գիրքը[9][10][11][12]։

2019 թվականի հոկտեմբերին դարձել է հրավիրված փորձագետ՝ Ռաիսա Գորբաչովային նվիրված «Ռաիսայի աստղը» վավերագրական ֆիլմի նկարահանումների ընթացքում[13]։

Մատենագիտություն խմբագրել

  • Карагезьян К. К. Республике – 25 лет. // Спутник, 1974. – с. 17.
  • Карагезьян К. К. Реваншизм – иллюзия или реальная угроза. – М.: Агентство печати «Новости», 1984. – 56 с.
  • Карагезьян К. К., Поляков В. А. Горбачёв в жизни. – М.: «Весь мир», 2016. – 726 с. ISBN 978-5-7777-0617-1
  • Карагезьян К. К., Поляков В. А. Горбачёв в жизни. 2-е изд., перераб. и доп. – М.: «Весь мир», 2017. – 751 с. ISBN 978-5-7777-0637-9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Журналист в замкнутом пространстве» (ռուսերեն). Российская газета. 2009 թ․ սեպտեմբերի 4.
  2. Митрохин Н. Аппарат ЦК КПСС в 1953—1985 годах как пример «закрытого» общества. // НЛО, 2009.
  3. «Republics breaking away» (PDF) (անգլերեն). The Observer. 1991 թ․ օգոստոսի 27.
  4. «Карагезьян Карен Карович» (ռուսերեն). Горбачёв-Фонд.
  5. Ольга Ревизникова (1993 թ․ ապրիլի 22). «Кто куда?» (ռուսերեն). Коммерсантъ.
  6. «Карагезьян Карен Карович» (ռուսերեն). Петербургский диалог.
  7. «8-йроссийско-германскийФорум «Петербургскийдиалог»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  8. «Круглый стол «Распад Советского Союза: причины и следствия»» (ռուսերեն). a-z.ru. 2006 թ․ դեկտեմբերի 7.
  9. «К юбилею Михаила Горбачева презентовали книгу» (ռուսերեն). Вести.ру. 2016 թ․ փետրվարի 29.
  10. «Горбачев-Фонд: новая книга пресекает попытки исказить суть перестройки» (ռուսերեն). РИА Новости. 2016 թ․ փետրվարի 29.
  11. «Новая книга «Горбачев в жизни» представлена в Москве» (ռուսերեն). ТАСС. 2016 թ․ փետրվարի 29.
  12. Елена Скворцова (2016 թ․ մարտի 1). «Михаил Горбачев: Предательство ненавижу больше всего на свете» (ռուսերեն). Собеседник.
  13. Елена Фанайлова (27 октября 2019). «Звезда Раиса» (ռուսերեն). Радио Свобода. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Կարագյոզյան» հոդվածին։