Կարգավիճակը թարմացված է

«Կարգավիճակը թարմացված է» (անգլ.՝ Status Update), ռեժիսոր Սքոթ Սփիրի («Քայլ առաջ 4») և սցենարիստ Ջեյոն Ֆալարդիի («Հայրիկը կրկին 17 տարեկան է») ամերիկական կատագերգություն: Դերերում հանդես են գալիս Ռոսս Լինչը, Օլիվիա Հոլթը և Ջոշ Օստրովսկին:

Picto infobox cinema.png
Կարգավիճակը թարմացված է
Status Update
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն
Թվական2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորScott Speer?
ԴերակատարներՕլիվիա Հոլթ
ԵրաժշտությունJeff Cardoni?

Ֆիլմը ռուսական վարձույթում է հայտնվել 2018 թվականի մայիսի 10-ին[1]:

ՍյուժեԽմբագրել

Մարդիկ գնահատում են միմյանց բաժանորդների քանակով և վազում են լայքերի հետևից, որպեսզի հայտնիություն ձեռք բերեն: Կայլը հենց այդպես էլ ապրում է՝ սքեյթբորդը ձեռքին և առանց հեռախոսը ձեռքից վայր դնելու: Անսպասելիորեն նրան է տրվում մի սմարթֆոն՝ եզակի հավելվածով. այժմ նրա հրապարակած ցանկացած գրառում իրականություն է դառնում։ Հաջողակը անգամ իր պատկերացրածից ավելին է ստանում: Սակայն երկրի էպիկենտրոնում լինելը այնքան էլ հեշտ չէ[2]։

ԴերերումԽմբագրել

ԱրտադրությունԽմբագրել

2014 թվականի նոյեմբերին The Hollywood Reporter հրատարակությունը հայտարարեց, որ «Կարգավիճակը թարմացված է» կատակերգությունում գլխավոր դերում հանդես է գալու Ռոսս Լինչը։ Ֆիլմի մտահաղացումը պատկանում է «Հայրիկը կրկին 17 տարեկան է» ֆիլմի սցենարիստ Ջեյսոն Ֆիլանդին[3]: 2016 թվականին հայտնի է դարձել, որ «Կարգավիճակը թարմացված է» կատակերգության պրոդյուսերական աշխատանքներով միասին զբաղվելու են Offspring Entertainment, Brightlight Pictures և Voltage Pictures ընկերությունները[4], իսկ կինոնկարի ռեժիսորը հանդիսանալու է Սքոթ Սփիրը[5]:

«Կարգավիճակը թարմացված է» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2016 թվականի ամռանը Վանկուվեր քաղաքում[4]:

ՎարձույթԽմբագրել

Ռուսական կինոթատրոններում ցուցադրելու համար ֆիլմը ձեռք է բերել Վոլգա կինովարձույթային ընկերությունը:

«Կարգավիճակը թարմացված է» ֆիլմը Ռուսաստանում թողարկվել է 2018 թվականի մայիսի 10-ին:

ԾանոթագրություններԽմբագրել