Քայլ առաջ 4
«Քայլ առաջ 4» (անգլ.՝ «Step Up Revolution», դրանից առաջ կոչվել է անգլ.՝ «Step Up 4Ever»), ամերիկյան 3D ֆիլմ պարերի մասին, որի ռեժիսորը եղել է Սքոթ Սփիրը և Ջոն Մ. Չուն, ով եղել է «Քայլ առաջ 2. Փողոցներ», «Քայլ առաջ 3D» ֆիլմերի պրոդյուսերը։ Դա հանրահայտ Քայլ առաջ ֆիլմի չորրորդ մասն է, որը թողարկվել է ռուսական կինոթատրոններում 2012 թվականի հուլիսի 26-ին, 2012 թվականին (ԱՄՆ-ում թողարկվելուց մեկ օր առաջ)։ Նրանում նկարահանվել են Քեթրին Մակքորմիկը «So You Think You Can Dance»[3] հեռուստաշոուի մասնակիցը, որը ներկայացրել է Թրևիս Ուոլլի պարարվեստը[4]։ Ի տարբերություն առաջին երեք ֆիլմերի, որոնք նկարահանվել են Touchstone Pictures-ի կողմից և տարածվել Walt Disney Studios Motion Pictures-ի կողմից, այդ ֆիլմը նկարահանվել և տարածվել է Summit Entertainment-ի կողմից Touchstone-ի ներգրավմամբ։ DVD-ի թողարկումը կատարվել է 2012 թվականի նոյեմբերի 27-ին։
Քայլ առաջ անգլ.՝ Step Up Revolution | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա մելոդրամա երաժշտություն |
Թվական | օգոստոսի 30, 2012[1], սեպտեմբերի 6, 2012[2] և 2012 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սքոթ Սփիր(անգլ.) |
Պրոդյուսեր | Ջոն Մ. Չու |
Սցենարի հեղինակ | Ադամ Շենկման Ջենիֆեր Գիգբետ(անգլ.) Էրիկ Ֆեյգ Պատրիկ Վոշբերգեր |
Դերակատարներ | Ռայան Գուզմեն Քեթրին Մակքորմիկ(անգլ.) Միշա Գաբրիել Հեմիլտոն(անգլ.) Փիթեր Գալլահեր |
Օպերատոր | Կարստեն Գոպինատ |
Երաժշտություն | Աարոն Զիգման |
Պատմվածքի վայր | Մայամիի քաղաքային գոտի և Մայամի |
Կինոընկերություն | Summit Entertainment |
Տևողություն | 99 րոպե |
Բյուջե | 33 000 000 $ |
Շահույթ | 8 217 509 $ (Ռուսաստանում) 140 470 746 $ (աշխարհում) |
Նախորդ | Քայլ առաջ 3D |
Հաջորդ | Քայլ առաջ։ Ամեն ինչ կամ ոչինչ |
IMDb | ID 1800741 |
Սյուժե
խմբագրելՀայտնի բիզնեսմենի աղջիկ և սկսնակ պարուհի Էմիլին ժամանում է Մայամի այն ծրագրով, որ խորացնի իր իմացությունները պարարվեստի մասին, բայց նկատում է Շոնին (Ռայան Գուզմեն), MOB անունով պարային խմբի ղեկավարին, որը կազմակերպում է երաժշտական ֆլեշմոբեր։ Նրա խումբը պատրաստվում է հաղթել մրցույթին մեծ դրամական պարգևով, այն ժամանակ, երբ Էմիլիի հայրը, գործարար Բիլ Անդերսոնը (Փիթեր Գալահեր) մտածում է արմատապես փոխել շրջանը, որում ապրում է խումբը, և տեղափոխել մարդկանց։ Բայց Էմիլին միանում է պարողներին, չնայելով ռիսկին, և նրանց հետ մասնակցում է ցույց-ֆլեշմոբերին, դրանով իսկ ցույց տալով ոչ թե պայքարը տաղանդի և մասնագիտության համար, այլ ավելի արժեքավոր բանի համար։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Ռայան Գուզմեն | Շոն |
Քեթրին ՄակՔորմիկ | Էմիլի Անդերսոն |
Միշա Գաբրիել Հեմիլտոն(անգլ.) | Էդդի |
Կլեոպատրա Կոուլմեն(անգլ.) | Պենելոպա |
Սթիվեն «tWitch» Ստեններտ | Ջեյսոն |
Թոմմի Դեբրի | Թրիփ |
Փիթար Գակկահեր | Բիլ Անդերսոն |
Մայքլ «Xeno» Լենջբեգ | Մերկուրի |
Կլաուդիո Պիլտո | Ֆրանսիսկո |
Մարիո Էռնեստո Սանչես | Ռիկի |
Սաբինա Գոմես | Ռիկիի մայրը |
Դոմինիկ Բելինչի | Սառա |
Մեգան Բուն | Քլեր |
Միա Մայքլս(անգլ.) | Օլիվիա |
Տանջի Կոբել | Թոմմի |
Քևին Էնտոնի | Բոբ Կուպերտոնի |
Ադամ Սևանի | Ռոբերտ Ալեքսանդր III «Որմեզդեղ» (կամեո) |
Մերի Կոդա | Ջեննի Կիդո (կամեո) |
Չեդ «Madd Chadd» Սմիթ | Վլադդ (Կամեո) |
Քրիսռոֆեր Սքոթթ | «Հաեր» (կամեոն, տիտրերում նշված չէ) |
Կրկնօրինակման ռեժիսոր Ալեքսանդր Նովիկով
- «Ավելի տաք չի լինում»
- «One step can change your world» (թարգմանություն։ «Մեկ քայլը կարող է փոխել քո աշխարհը»)
- «Every movement begins with a first step» (թարգմանություն։ «Ամեն շարժում սկսվում է առաջին քայլից»)
Երաժշտություն
խմբագրել
Սաունդթրեքխմբագրել
|
Նաև հնչել ենխմբագրել
|
Թողարկում
խմբագրելՖիլմի թողարկման ամսաթվերը[5][6]
- 25 հուլիսի, 2012 — Նիդեռլանդներ (Ֆեյսբուքից)
- 26 հուլիսի — Հոնկոնգ, Իսրաել, Նիդեռլանդնե (IMDb-ից), Ռուսաստան, Թայլանդ, Բելառուսիա, Ուկրաինա
- 27 հուլիսի — Էստոնիա, Լիտվա, Լեհաստան, ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Պակիստան
- 1 օգոստոսի — Բելգիա, Ֆիլիպիններ
- 2 օգոստոսի — Ավստրալիա, Կամբոջա, Նոր Զելանդիա, Մալազիա
- 3 օգոստոսի — Բուլղարիա, Վիետնամ, Լատվիա
- 8 օգոստոսի — Ֆրանսիա
- 9 օգոստոսի — Դանիա և Պորտուգալիա
- 10 օգոստոսի — Իռլանդիա, Թայվան, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Իսլանդիա (Ֆեյսբուքից)
- 12 օգոստոսի — Շվեյցարիա
- 16 օգոստոսի — Եգիխտոս
- 15 օգոստոսի — Իսպանիա (IMDb-ից), Հարավային Կորեա
- 16 օգոստոսի — ԱՄԷ
- 17 օգոստոսի — Նորվեգիա, Լիտվա, ՀԱՀ
- 24 օգոստոսի — Իսպանիա (Ֆեյսբուքից)
- 30 օգոստոսի — Չեխիա, Գերմանիա, ՍԻնգապուր, Խորվաթիա, Սլովակիա, Սլովենիա
- 6 սեպտեմբերի — Հունգարիա
- 7 սեպտեմբերի — Իսպանիա (IMDb-ից), Ռումինիա
- 13 սեպտեմբերի — Հունաստան
- 20 սեպտեմբերի — Սերբիա (և Մոնտենեգրո)
- 5 հոկտեմբերի — Մեքսիկա, Իտալիա
- 8 նոյեմբերի — Արգենտինա
- 9 նոյեմբերի — Բրազիլիա
- 23 նոյեմբերի — Էկվադոր, Վենեսուելա
- 30 նոյեմբերի — Կոլումբիա, Պանամա
- 6 դեկտեմբերի — Չիլի
- 7 դեկտեմբերի — Ուրուգուայ
- 27 դեկըեմբերի, 2012 — Պերու
- 22 փետրվարի, 2013 — Ֆինլանդիա
- 28 փետևվարի, 2013 — Լիբիա
Առաջին պաշտոնական թրեյլերը թողարկվել է 2012 թվականի հունվարի 30-ին[7]։ Երկրորդ պաշտոնական թրեյլերը թողարկվել է 2012 թվականի մարտի 30-ին[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ «Kathryn McCormick Lands Lead Role in Step Up 4ever». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Travis Wall Will Not Be Returning to SYTYCD Season 8». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Расписание выхода фильма «Шаг вперёд 4» в Internet Movie Database
- ↑ Официальное расписание выхода «Шаг вперёд 4» на странице StepUpMovie в Facebook
- ↑ «STEP UP REVOLUTION — Exclusive Announcement Piece» на YouTube-канале StepUpMovie
- ↑ «STEP UP REVOLUTION — Trailer» на YouTube-канале StepUpMovie
Արտաքին հղումներ
խմբագրել- ««Քայլ առաջ 4»»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում: