Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկավետ (այլ կիրառումներ)

Ծաղկավետ, հրաբխային սարահարթ Հայկական լեռնաշխարհում, Էրզրումի դաշտից հյուսիս։

Բարձրությունը 2500-3000 մ է, առավելագույնը՝ 3147 մ, երկարությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք՝ մոտ 50 կմ։ Կազմված է պլիոցենի և անթրոպոգենի անդեզիտաբազալտներից, դացիտներից։ Մակերևույթը ալիքավոր է, բլրային։ Լայնորեն տարածված են քարակուտակումները։ Հարավային մասում է գտնվում Իգդասորի կիրճը (խորությունը՝ 500-700 մ)։ Այստեղ են Արևմտյան Եփրատի, Ճորոխի և նրա վտակ Թորթումի ակունքները։ Ծածկված է լեռնամարգագետնային և ալպյան բուսականությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 111