Կարապի կղզի (ֆր.՝ Île aux Cygnes), ոչ այնքան մեծ արհեստական կղզի Սեն գետի վրա։ Գտնվում է Էյֆելյան աշտարակից ոչ հեռու՝ Փարիզի 16-րդ և 15-րդ շրջանների մեջև, չնայած վարչականորեն պատկանում է վերջինիս։

Կարապի կղզի
Տեսակարհեստական կղզի և գետի կղզի
Երկիր Ֆրանսիա
Վարչատարածքային միավորՓարիզի 15-րդ շրջան և Փարիզի 16-րդ շրջան
Երկարություն0,89 կմ
Լայնություն0,02 կմ
Մակերես0,013 կմ²
Բնակչություն0 մարդ
Անվանված էկարապ
Քարտեզ
Քարտեզ

Անվանում խմբագրել

Անվանումը ստացել է նախկին Կարապի կղզուց, որը կառուցվել էր 1773 թվականին և հեռագայում միացվել Մարսի դաշտին։

Պատմություն խմբագրել

Կառուցվել է 1825 թվականի որպես ամբարտակ, իսկ այժմ օգտագործվում է որպես Բիր Ակեյմ մետրոկամրջի հիմք։ Կղզու երկարությունը 890 մ է, լայնությունը՝ 20 մ։

Ընդհանուր տեղեկություն խմբագրել

 
Ազատության արձանի փոքրիկ կրկնօրինակը կղզու արևմտյան մասում

Կղզու արևմտյան հատվածում վեր է խոյանում Ազատության արձանի (46 մ) փոքրիկ պատճենը (11.5 մ)։ Շինությունը կանգնած է նյույորքյան արձանի ուղղությամբ, և ձախ ձեռքին պահում է «IV Juillet 1776 = XIV Juillet 1789» գրությամբ տախտակ, որը խորհրդանշում է ԱՄՆ-ի անկախության և Բաստիլի գրավման օրը։

Կղզու է անցնում Կարապի ծառուղին (ֆր.՝ l’Allée des Cygnes)՝ շրջանակված 322 ծառերով։

Կարապի կղզու արևելքով անցնում է 380 մ երկարությամբ Բիր Ակեյմ (ֆր.՝ Pont de Bir-Hakeim) երկհարկանի կամուրջը[1]․ վերին մակարդակով անցնում է Փարիզի մետրոպոլիտենի № 6 գիծը, ստորին մակարդակը նախատեսված է հետիոտների և տրանսպորտների համար։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Paris: Pont de Bir Hakeim, abgerufen am 10. Juli 2009.