Կարապետ Քացախյան (սեպտեմբերի 1, 1919 - փետրվարի 10, 1996), Հայաստանի ազգային գրադարանի երկարամյա աշխատող գրադարանագետ և մատենագետ, գրադարանային բաշխիչ կենտրոնում որպես համալրման բաժնի վարիչ։ Դասավանդել է հայոց լեզու և գրականություն Թիֆլիսի 33-րդ և 89-րդ հայկական միջնակարգ դպրոցներում[1]։

Կարապետ
Քացախյան
Ծնվել էսեպտեմբերի 1-ին, 1919
ԾննդավայրՋավախք, Ախալցիխե
Մահացել էփետրվարի 10-ին, 1996
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԲանասեր, մատենագետ, գրադարանավար
ԱշխատավայրՀՀ ազգային գրադարան

Կենսագրություն խմբագրել

Հանրային գրադարանի երկարամյա աշխատող գրադարանագետ և մատենագետ Կարապետ Գևորգի Քացախյանը ծնվել է 1919 թվականին սեպտեմբերի 1-ին Ջավախքի Ախալցիխե գյուղաքաղաքում։ Սակայն նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են Թիֆլիսում[1]։

Նա սովորել և ավարտել է 70-րդ հայկական միջնակարգ դպրոցը։ Քանի որ մանկավարժների մեծ կարիք կար, նրան գործուղել են Ախալքալաքի շրջանի Կարծախ (Ջիվանու ծննդավայրը) գյուղը, ուր դասավանդել է հայոց լեզու և գրականություն[1]

1936-1937 ուսումնական տարում ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետ, 1941 թվականին ավարտել է և իր նման հազարավորների հետ մեկնում ռազմաճակատ։ Մի քանի անգամ վիրավորվելուց հետո վերջապես 1945 թվականին վերադարձել է Թիֆլիս։ Դասավանդել է 33-րդ և 89-րդ հայկական միջնակարգ դպրոցներում[1]։

1953 թվականին հաստատվել է Երևանում և սկսել աշխատել գրաղարանային բաշխիչ կենտրոնում որպես համալրման բաժնի վարիչ։ 1967 թվականին աշխատանքի է անցել Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի համալրման բաժնում, ապա մատենագիտության բաժնում[1]։

Կարապետ Գևորգի Քացախյանը մահացել է 1996 թվականին փետրվարի 10-ին Երևանում[1]։

Գործունեություն խմբագրել

Կարապետ Քացախյանը զբաղվել է մատենագիտությամբ և կարճ ժամանակի ընթացքում տպագրել մեկ տասնյակից ավելի մատենագիտություններ։ Դրանցից են «Մուրճ», «Լումա», «Փորձ», «Էմինյան ազգագրական ժողովածու», «Ազգագրան կան ժողովածու», «Ազգագրական հանդես» և այլն։ «Ժողովրդագիտությունը հայ պարբերականներում» մատենաշարի 1-ին, 2-րդ, 3-րդ պրակներում տեղ են գտել ժողովրդագիտության վերաբերող ամենալայն առումով, բոլոր նյութերը, որոնք նա ծաղկաքաղ է արել հետևյալ աղբյուրներից. «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի» (1921-1922), «Նորք» (1924-1927), «ՀՍԽՀ պետական համալսարանի գիտական տեղեկագիր» (1925-1930), «Բանբեր Երևանի համալսարանի» (1967-1980), «Բանբեր մատենադարանի» (1956-1980), «Բանբեր Հայաստանի արխիվների» (1950-1980) և այդ ժամանակի մի շարք նման պարբերականներից։ Նա պատրաստել և Հայաստանի ազգային թանգարանին է հանձնել նույն այդ մատենաշարի 4.5 և 6-րդ պրակները, որոնք «Լրաբեր հասարակական գիտությունների» «Պատմաբանասիրական հանդեսի» և այլ պարբերականներում տեղ գրած նյութերն են։ Կ.Քացախյանը մասնակցել է նաև «Ավետիք Իսահակյան» կենսամատենագիտության առաջին պրակի կազմելուն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Բալաբեկ, Մելյան (2002). Գրքի երախտավորներ. Գիրք. ISBN 99930-60-08-0. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)