Կարապետ Չիրախյան
հայ նկարիչ
Կարապետ Խաչատուրի Չիրախյան (1873, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - 1913, Փարիզ, Ֆրանսիա), հայ նկարիչ։
Կարապետ Չիրախյան | |
---|---|
Ծնվել է | 1873 |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1913 |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Իլյա Ռեպին |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, սովորել է Իլյա Ռեպինի դասարանում։ 1903 թվականին Օգյուստ Ռոդենի խորհրդով Փարիզում բացել է արվեստանոց։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1], որոշ ստեղծագործություններ պահվում են Իտալիայի, Ֆրանսիայի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում[2][3]։
Ստեղծագործական ուղի
խմբագրելՍտեղծել է բնանկարներ, դիմանկարներ, կենցաղային և պատմական թեմաներով պատկերներ։ Գործերից են՝
- «Փարիզուհին»
- «Հանդիպում Բուլոնում»
- «Խաղաղ անկյուն զբոսայգում»
- «Լյուքսեմբուրգյան պարտեզ»
- «Լճափ»
- «Կանայք երեխաներով»
- «Հրաժեշտ»
- «Սևաստոպոլի ծովափը»
- «Իխանուհու դիմանկարը»
- «Ռոզայի դիմանկարը»
- «Օգոստոս կայսեր վերադարձը Եգիպտոսից», 1907, ՀԱՊ
- «Մի անկյուն սենյակում» 1908-1909, ՀԱՊ
- «Ինտերիեր. Նատյուրմորտ», ՀԱՊ
Ցուցահանդեսներ
խմբագրելԱնհատական ցուցահանդեսներ է ունեցել Միլանում (1930, 1940 հետմահու)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կարապետ Չիրախյանի ստեղծագործություններից ՀԱՊ-ում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.: