Կարապետ Իբրըիլյանու
Կարապետ Իբրըիլյանու (Garabet Ibrăileanu, մայիսի 23, 1871[1][2], Տարգու Ֆրումոս, Յասի շրջան, Ռումինիա - մարտի 11, 1936, Բուխարեստ, Ռումինիա), ծագումով հայ ռումինական գրող, բանասեր, թարգմանիչ։
Կարապետ Իբրըիլյանու | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 23, 1871[1][2] |
Ծննդավայր | Տարգու Ֆրումոս, Յասի շրջան, Ռումինիա |
Վախճանվել է | մարտի 11, 1936 (64 տարեկան) |
Վախճանի վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Գերեզման | Eternitatea cemetery |
Մասնագիտություն | լեզվաբան, սոցիոլոգ, գրականության պատմաբան, խմբագիր, գրական քննադատ և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Q18539117? (1887), Gheorghe Roșca Codreanu National College? և Ալեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան |
Աշխատավայր | Costache Negruzzi National College?, Iași National College? և Յասիի զինվորականների որդիների դպրոց |
![]() |

Ծնվել է Ռումինիայի Տրգու Ֆրումոս ավանում, հայկական ընտանիքում։ 1890 թվականից սովորել է Յաշի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժնում։ Համալսարանն ավարտելուց հետո միառժամանակ զբաղվել է ուսուցչությամբ, ապա ամբողջովին նվիրվել գրական-բանասիրական, թարգմանչական աշխատանքի։
Գրել է բազմաթիվ աշխատություններ ռումինական գրականության տարբեր հարցերի և առանձին գրողների մասին։ Առավել նշանակալից գործերից են՝ «Քննադատական ոգին ռումինական մշակույթում», «Գրողներ և հոսանքներ», «Մշակույթ և գրականություն», «Ռումինացի և օտար գրողներ» և այլն, որոնք լույս են տեսել 1910-30-ական թթ. և լայն հետաքրքրություն ստեղծել նրա անվան շուրջ։ Նրա ուսումնասիրությունները նպաստել են ռուսական և եվրոպական գրականության, մասնավորապես Լև Տոլստոյի, Իվան Տուրգենևի, Մաքսիմ Գորկու, Անատոլ Ֆրանսի, Էմիլ Զոլայի և այլոց երկերի ծանոթացմանը ռումինացի ընթերցողին։
Թարգմանել է Գի դը Մոպասանի «Սիրելի բարեկամը» և այլ գեղարվեստական ստեղծագործություններ։
Գրել է արձակ ստեղծագործություններ, որոնցից «Ադելա» վեպը տպագրվել է 1933 թվականին և արժանացել ռումինական մեծ մրցանակի։
Հետմահու՝ 1948 թվականին ռումինական կառավարությունը նրան շնորհել է ռումինական ակադեմիայի իսկական անդամի կոչում։
Կապված է եղել հայկական շրջանների հետ, իր խմբագրած «Ռումինական կյանք» հանդեսում հաճախ է անդրադարձել հայ արվեստի, գրականության հարցերին։
Նրա ծննդյան 100-ամյակը նշվել է համաշխարհային չափանիշով, ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 7
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 308)։ |