«Անգիտաց Անպետ», Ամիրդովլաթ Ամասիացու դեղագիտական աշխատությունը։ Գրել է 1482 թվականին, Կ. Պոլսում։

Անգիտաց անպետ
Տեսակհանրագիտարանային բառարան
ՀեղինակԱմիրդովլաթ Ամասիացի[1]
Բնագիր լեզուհայերեն[1], հունարեն[1], լատիներեն[1], արաբերեն[1], պարսկերեն[1] և թուրքերեն[1]
Գրվել է1480 և 1482[1]
Հրատարակվել է1920[1]

Հրատարակչություն խմբագրել

Առաջին անգամ հրատարակվել է 1926 թվականին, Վիեննայում։ «Անգիտաց Անպետ» դեղանյութերի բազմալեզու

հանրագիտական բնույթի բառարան է։ Գրքում տրված են հին և միջնադարյան բժշկագիտությանը հայտնի գրեթե բոլոր բուսական, կենդանական և հանքային ծագում ունեցող 3754 անուն դեղանյութերի նկարագիրը, նրանց տարբեր զուգորդումների, բուժման միջոցների պատրաստման եղանակները և օգտագործման ձևերը, շոշափված են նաև հանքային ջրերով բուժման, օրգանաթերապիսյի և տեղային անզգայացման հարցերը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 379