Կարապետ Ա Եվդոկացի
Կարապետ Ա Եվդոկացի (ծն. թ. անհտ.- 1477, Սիս), կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո՝ 1446 թվականից։
Կարապետ Ա Եվդոկացի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | 1477[1] |
Մահվան վայր | Սիս, Ադանայի մարզ, Թուրքիա[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Կիլիկիո կաթողիկոս |
Կիլիկիայի կաթողիկոսության հիմնադիրը։ Սովորել է Սսի կաթողիկոսարանում և այնտեղ էլ ձեռնադրվել վարդապետ։ Այնուհետև Կիրակոս Ա Վիրապեցուց ձեռնադրվել է եպիսկոպոս և նշանակվել Թոքատի (Եվդոկիա) թեմակալ։ Կիրակոս Ա Վիրապեցու գահընկեց լինելուց հետո մեկնել է Սիս. կաթողիկոսի նկատմամբ կատարված բռնությունը դարձնելով պատրվակ՝ ձգտել է հայոց կաթողիկոսական աթոռը վերստին փոխադրել Սիս։ Այդ նպատակով ստանալով Կիլիկիո ամիրայի հաճությունը՝ Կարապետ Ա Եվդոկացին մեկնել է Եգիպտոս (Կիլիկիան ենթական էր Եգիպտոսի սուլթանությանը), սուլթան Աբուսայիդ Չաքմաքից ստացել հրովարտակ, անցել Երուսաղեմ, տեղի հայոց եպիսկոպոսությունն ու Սբ. Հակոբա վանքն ազատել պարտքերից, վերադարձել Սիս և կաթողիկոսական աթոռ հիմնել Սբ. Աննայի վանքում։ Փորձել է հասնել հայոց եկեղեցու իշխանապետության՝ աշխատելով ընդարձակել Սսի նորահաստատ կաթողիկոսության տարածա-իրավասության սահմանները։ Կյանքի վերջին տարիներին աթոռակից և հաջորդ է նշանակել Ստեփանոս Ա Սարաձորեցուն (Շուղրեցի, 1477-1488)։ Թաղվել է Սսում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 304)։ |