«Կարանտին» (ռուս.՝ «Карантин»), խորհրդային կինոկատակերգություն երիտասարդ ընտանիքի խնդիրների մասին։ Նկարահանել է ռեժիսոր Իլյա Ֆրեզը[1][2]։

Կարանտին
ռուս.՝ Карантин
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1983
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻլյա Ֆրեզ
Սցենարի հեղինակԳալինա Շչերբակովա
ԴերակատարներԼիկա Կրեմեր, Եվգենիա Սիմոնովա, Սվետլանա Նեմոլյաևա, Յուրի Բոգատիրև և Յուրի Դուվանով
ՕպերատորԱնդրեյ Կիրիլով
ԵրաժշտությունԱլեքսեյ Ռիբնիկով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն76 րոպե

Սյուժե խմբագրել

Մանկապարտեզում, ուր հաճախում է հնգամյա Մաշան, կարանտին են հայտարարել։ Բոլոր մեծահասակները զբաղված են աշխատանքով՝ և՛ ծնողները, և՛ տատիկն ու պապիկ, և նույնիսկ մեծ տատիկն ու մեծ պապիկը։ Հետևաբար Մաշան պետք է սպասի մինչև ծնողները կվերադառնան աշխատանքից՝ այդ ժամանակամիջոցն անցկացնում է հարազատների, ընկերների, գործընկերների և պատահական ծանոթների մոտ, շատ նոր բաներ է սովորում ամենատարբեր մարդկանց մասին՝ ընտանի կենդանիների շրջանում ապրող կրկեսի ծերացած գանձապահի, ջրով ու ցորենի հատիկներով սննդակարգ պահպանող երիտասարդ դերձակի, ակադեմիկոսների, գրականագետների, ուսանող-դռնապանների և այլոց մասին։

Դերերում խմբագրել

  • Այլիկա Կրեմեր – Մաշա
  • Եվգենյա Սիմոնովա – մայր
  • Յուրի Դուվանով – հայր
  • Սվետլանա Նեմոլյաևա – տատ
  • Յուրի Բոգատիրյով – պապ
  • Տատյանա Պելտցեր – նախատատ
  • Պավել Կադոչնիկով – նախապապ
  • Ալեքսանդր Պաշուտին – տատի գործընկերը
  • Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինակրկեսի գանձապահ
  • Ելենա Սոլովեյ – Ֆյոկլա
  • Նինա Արխիպովամորաքույր Պոլինա
  • Լյուբով Սոկոլովա – հորաքույր։ Կատյա
  • Վլադիմիր Անտոնիկ – Ասպիդով
  • Եվգենի Կարելսկիխ – Ասպիդովի ընկերը
  • Մարիա Սկվորցովա – դայակ
  • Զինաիդա Նարիշկինա – «Շապոկլյակ»
  • Սերգեյ Պլոտնիկով – Լև Տոլստոյը Մաշայի երազում
  • Իվան Ռիժով – Պետրովիչ
  • Դմիտրի Պոլոնսկի – ուսանող-դռնապան
  • Մարինա Յակովլևա – տղայի մայրը
  • Անտոն Գրիբկով – Դիմա, Մաշայի ընկերը

Ֆիլմի ստեղծողներ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Իլյա Ֆրեզ
  • Սցենարիստ՝ Գալինա Շչերբակովա
  • Օպերատոր՝ Անդրեյ Կիրիլով
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Ռիբնիկով
  • Բանաստեղծությունների հեղինակ՝ Յուրի Էնտին
  • Նկարիչ՝ Օլգա Կրավչենյա
  • Դիրիժոր՝ Յուրի Սերեբրյակով

Մրցանակներ խմբագրել

  • Այլիկա Կրեմեր - մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար Գաբրովոյի հումորի և երգիծանքի միջազգային կինոփառատոնում (1983),
  • «Ոսկե սարահարթ» մանկական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի մրցանակ, որն անցկացվում է Ավելինոյի նեոռեալիստական կինոյի փառատոնի շրջանակներում (1984)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Энциклопедия кино — КАРАНТИН (1983)». dic.academic.ru.
  2. «Лучшие фильмы Ильи Фрэза». Komsomolskaya Pravda.

Արտաքին հղումներ խմբագրել