Նինա Նիկոլաևնա Արխիպովա (ռուս.՝ Ни́на Никола́евна Архи́пова, մայիսի 1, 1921(1921-05-01)[1], Օմսկ, ՌԽՖՍՀ - ապրիլի 24, 2016(2016-04-24)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական կինոյի ու թատրոնի դերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1988)[2]։

Նինա Արխիպովա
Ծնվել էմայիսի 1, 1921(1921-05-01)[1]
ԾննդավայրՕմսկ, ՌԽՖՍՀ
Մահացել էապրիլի 24, 2016(2016-04-24)[1] (94 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1945) և Մոսկվայի պետական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և գրող
Ամուսին(ներ)Գեորգի Մենգլետ և Բորիս Գորբատով
Երեխա(ներ)Նատալյա Գոլուբենցևա
Պարգևներ և մրցանակներ
Բարեկամության շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Նինա Արխիպովան ծնվել է 1921 թվականի մայիսի 1-ին Օմսկում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա[3]։ Ծնողները՝ Նիկոլայ Արխիպովը, սիբիրցի էր՝ ծնունդով Իրկուտսկից, իսկ Մարիա Նիկոլաևնան Սանկտ Պետերբուրգից էր (ինքնասպան է եղել, երբ Նինան 10 տարեկան էր)։

Մանուկ ժամանակ Նինա Արխիպովան սիրել է երգել, պարել, դաշնամուր է նվագել։ Ապրելով Զամոսկվորեչիեում՝ հաճախ է հաճախել թատրոններ և սկսել է մտածել դերասանի մասնագիտության մասին։ Դպրոցն ավարտելուց հետո որոշել է ուսանելու դիմել ոչ միայն Վախթանգովի և Փոքր թատրոնների թատերական ստուդիաներ, Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան, այլև Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Արխիպովան հանձնեց քննությունները և ընդունվեց բոլոր կրթական հաստատությունները, որտեղ դիմել էր․ որոշումը կանգ առավ Վախթանգովի անվան թատրոնին կից գործող Բ․ Շչուկինի անվան թատերական ուսումնարանի վրա։ Դասախոսը դարձավ հայտնի Ցեցիլիա Մանսուրովան։

1945 թվականին ավարտել է Բ․ Շչուկինի անվան թատերական ուսումնարանը։ 1943-1951 թվականներին աշխատել է Վախթանգովի անվան թատրոնում, որի բեմին դեռևս ուսանող ժամանակվանից սկսել է խաղալ Բեատուի մոր դերը՝ Էդմոն Ռոստանի «Սիրանո դե Բերժերակ» (1943), Կատյայի դերը՝ Վալենտին Կատաևի «Կապույտ թաշկինակ» պիեսներում։ Ֆլորիմոն Էրվեի «Մադմուազել Նիտուշ» մյուզիքլում հանդես է եկել «ծիծեռնակների» խմբում։

1951-2016 թվականներին դարձել է Մոսկվայի երգիծական թատրոնի առաջատար դերասանուհին։ Այդ տարիներին մարմնավորել է հարյուրից ավել կերպար[3]։

Կինոյում հազվադեպ է նկարահանվել, կատարել է փափուկ, բարի կանանց դերեր։ Առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1946 թվականին՝ Ալեքսանդր Ստոլպերի «Մեր սիրտը» դրամայում։ Չորս տարի անց դերասանուհին մարմնավորել է Վերա Գորոշկոյին Բորիս Բառնետի «Շռայլ ամառ» կինոպատումի մեջ։ Այս դերը նա համարել է իր կարիերայի ամենակարևոր դերերից մեկը։ Հանրաճանաչ է դարձել «Արթնացիր և երգիր» հեռուստաներկայացման էկրան բարձրանալուց հետո։ Պարբերաբար սկսել է նկարահանվել 1970-ական թվականներին։ Նրա ամենահայտնի դերերից են գլխավոր հերոսուհու մոր դերը «Վայ այս Նաստյան» ֆիլմում, Գերտրուդայի դերը Ջեկ Լոնդոնի «Մարտին Իդեն» հոռուստաներկայացման մեջ և Մեգրե կոմիսարի դերը Ժորժ Սիմենոնի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված հեռուստաֆիլմերի շարքում։

Նկարահանվել է «Երալաշ» կինոամսագրում։

2014 թվականին դերասանուհին հրատարակել է «Կյանքն առաջարկվող հանգամանքներում» գիրքը։

Մահացել է 2016 թվականի ապրիլի 24-ին Մոսկվայում՝ 95-ամյակից մեկ շաբաթ առաջ[4]։ Թաղված է Կունցևո գերեզմանատանը՝ ամուսնու կողքին։

Ընտանիք խմբագրել

  • Առաջին ամուսինը՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Գոլուբենցևն էր (1899-1979)։
    • Դուստրը՝ Նատալյա Գոլուբենցևան (ծն․ 1942), Ռուսաստանի վաստակավոր արտիստ է, ավելի քան 30 տարի աշխատում է հեռուստատեսությունում, հնչյունավորել է Ստեպաշկային «Բարի գիշեր, երեխաներ» հեռուստահաղորդման մեջ, «Տեֆի» մրցանակի դափնեկիր։
  • Երկրորդ ամուսինը՝ գրող Բորիս Գորբատովն էր (1908-1954)։
    • Դուստրը՝ Ելենա Երմակովան (Գորբատովա) (ծն․ 1953), անգլերենի ուսուցիչ է։
    • Որդին՝ Միխայիլ Գորբատովը (1953-2017), բժիշկ-կարդիոռեանիմատոլոգ է։
  • Երրորդ ամուսինը՝ դերասան Գեորգի Մենգլետն էր (1912-2001)[5]։

Գործունեություն խմբագրել

Դերերը թատրոնում խմբագրել

Ե․ Վախթանգովի անվան թատրոն խմբագրել

Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1943 Էդմոն Ռոստան Սիրանո դե Բերժերակ Բեատի մայր
1943 Վալենտին Կատաև Կապույտ թաշկինակ Կատյա
1946 Ֆլորիմոն Էրվե Մադմուազել Նիտուշ Դենիզա
1946 Ալեքսանդր Գլադկով Ամանորյա գիշեր
1947 Էժեն Լաբիշ, Մարկ-Միշել Ծղոտե գլխարկ աղախին
1947 Իվան Տուրգենև Նախօրեին Զոյա
1948 Տուր եղբայրներ Վերջին օրը

Մոսկվայի երգիծանքի ակադեմիական թատրոն խմբագրել

Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1951 Գի դե Մոպասան Պարոն Դյուրուա Կլոտիլդա
1953 Վլադիմիր Մայակովսկի Բաղնիք ֆոսֆորային կին
1953 Վլադիմիր Դիխովիչնի,

Մորիս Սլոբոդսկոյ

Որտեղ է այդ փողոցը, որտեղ է այդ տունը
1954 Վլադիմիր Դիխովիչնի Ամուսնական ճանապարհորդություն
1955 Վլադիմիր Մայակովսկի Փայտոջիլ Զոյա Բերյոզկինա
1955 Զինովի Գերդտ,

Միխայիլ Լվովսկի

Դիցանուշի համբույրը
1957 Էդուարդո դե Ֆիլիպո Երկար ոտքերի վրա սուտը
1959 Տամարա Գաբբե Ալմանզորի կախարդական օղակները արքայադուստր Ապրելիա
1959 Նազիմ Հիկմետ Դամոկլյան սուր
1960 Անդրեյ Կուզնեցով Կույր երջանկություն
1962 Տունը, որտեղ կոտրվում են սրտեր միսիս Հեշեբայ
1965 Ջերոմ Դեյվիդ Սելինջեր Տարեկանի արտում՝ անդունդի եզրին
1966 Իսիդոր Շտոկ Պառաված օրիորդը
1969 Ֆենիմոր Կուպեր Իմ տունն իմ ամրոցն է
1970 Միկլոշ Դյարֆաշ Արթնացիր և երգիր
1972 Բերտոլդ Բրեխտ Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները Իվետա Պոտիե
1972 Անդրեյ Մակայոնոկ Դեղահաբ լեզվի տակ
1973 Գրիգորի Գորին,

Արկադի Արկանով

Մեծ տան փոքր կատակերգություններ
1977 Եվգենի Չեբալին Հարգարժան պահարան
1979 Սամուիլ Ալյոշին Ձերդ գերազանցություն
1980 Վիկտոր Ռոզով Խլահավի բույնը Վալենտինա Դմիտրիևնա
1982 Գրիգորի Գորին,

Ալեքսանդր Շիրվինդտ

Նվագախմբով համերգ թատրոնի համար
1985 Ալեքսանդր Շիրվինդտ Լռի՛ր, տխրությո՛ւն, լռի՛ր․․․
1996 Ռոբեր Տոմա Ութ սիրող կանայք տատիկ

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1946 Մեր սիրտը
1950 Շռայլ սիրտ Վերա Գորոշկո
1959 Մերկ ջութակով Ջեյն
1963 Կարճ պատմություններ Զոսյա
1971 Հեռագիր Եկատերինա Պյատիպալ
1971 Վայ այս Նաստյան Նաստյայի մայր
1974 Մեծ տան փոքր կատակերգություններ Ժենյա
1974 Մեկ անգամ մեկ Մարիա
1974 Արթնացիր և երգիր Էրժի
1976 Մարտին Իդեն Գերտրուդա
1976 Սովորական Արկտիկա բևեռային վայրի բնակչուհի
1976 Կրակե կամուրջ Քսենյա Միխայլովնա
1977 Զացեպինների ընտանիքը Աննա Զացեպինա
1978 Երիտասարդության սխալներ զինվորի մայրը լողափին
1979 Վաղորդյան շրջայց Լիդիա Միխայլովնա
1982 Մեգրեն տատանվում է մադամ Մեգրե
1983 Կարանտին Պոլինայի մորաքույր
1984 Երկու հուսար Աննա Զայցևա
1984 Երկարի՛ր, երկարի՛ր թովչանք․․․ Ելենա Գեորգիևնա
1987 Սկսել հետաքննություն։ Զրպարտություն Վերա Մելնիկովա
1990 Երալաշի գովազդ - ծաղրածու Բոմ
1992 Մելոդրամա կյանքի դեմ մահափորձով Թամարայի մայր
1994 Արևից հոգնածները Ելենա Միխայլովնա
2003 Next 3 Դյուբելի մայր
2005-2006 Լյուբան, երեխաները և գործարանը․․․ մորաքույր Վիոլետա
2011 Արևից հոգնածները 2։ Միջնաբերդ Ելենա Միխայլովնա
2012 Սպիտակ մարդ Վարվառա Ուվարովա

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Нина Архипова Արխիվացված 2016-04-27 Wayback Machine на сайте ruskino ]
  3. 3,0 3,1 Нина Архипова на сайте телеканала «Культура»
  4. Скончалась старейшая актриса московского Театра Сатиры Нина Архипова // Интерфакс
  5. Нина Николаевна Архипова // Кто есть кто в современной культуре : В 2 вып. / Гл. ред. С. М. Семёнов, авт. и сост. Н. И. Шадрина, Р. В. Пигарев и др. — М.: МК-Периодика, 2006—2007. — ISBN 5-93696-007-3, 5-93696-010-2.
  6. Указ Президента РФ от 13.06.1996 № 887
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Արխիպովա» հոդվածին։