Կարամազով եղբայրներ (ֆիլմ, 1968)

«Կարամազով եղբայրներ» (ռուս.՝ «Братья Карамазовы»), Ֆեոդոր Դոստոևսկու համանուն վեպի էկրանավորումը, որն իրականացվել է 1968 թվականին։ Իվան Պիրևի վերջին աշխատանքն է կինոյում, որը հանկարծամահ է եղել նախքան ֆիլմի ստեղծման ավարտը։ Ֆիլմի երրորդ սերիան ավարտել են գլխավոր դերակատարներ Կիրիլ Լավրովն ու Միխայիլ Ուլյանովը։

Picto infobox cinema.png
Կարամազով եղբայրներ
ռուս.՝ Братья Карамазовы
ԵրկիրFlag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ժանրդրամա և վեպի մոտիվներով ֆիլմ
ՀիմքԿարամազով եղբայրներ
Թվական1969
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻվան Պիրև[1], Կիրիլ Լավրով[1][2] և Միխայիլ Ուլյանով
Սցենարի հեղինակԻվան Պիրև
ԴերակատարներՄիխայիլ Ուլյանով[2], Կիրիլ Լավրով, Լիոնելլա Պիրևա, Անդրեյ Մյագկով, Mark Prudkin?, Svetlana Korkoshko?, Վալենտին Նիկուլին, Պավել Պավլենկո, Անդրեյ Աբրիկոսով, Իվան Լապիկով, Nikita Podgorny? և Ալեքսանդր Խվիլյա
ՕպերատորՍերգեյ Վրոնսկի
ԵրաժշտությունԻսահակ Շվարց
Պատմվածքի վայրՌուսական կայսրություն
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն216 րոպե

ՍյուժեԽմբագրել

Հոգեբանական դրամա է ճակատագրի, Աստծո և սիրո մասին։ Սյուժեն ընդգրկում է Ֆեդոր Դոստոևսկու վեպի հիմնական գիծը։

ԴերերումԽմբագրել

  • Միխայիլ ՈւլյանովԴմիտրի Կարամազով
  • Կիրիլ Լավրով – Իվան Կարամազով
  • Անդրեյ ՄյագկովԱլյոշա Կարամազով
  • Լիոնելլա Պիրևա – Գրուշենկա
  • Մարկ Պրուդկին – Ֆեոդոր Պավլովիչ Կարամազով
  • Սվետլանա Կորկոշկո – Կատերինա Իվանովնա Վերխովցևա
  • Վալենտին Նիկուլին – Պավել Սմերդյակով
  • Պավել Պավլենկո – ծեր Զոսիմա
  • Անդրեյ ԱբրիկոսովԿուզմա Կուզմիչ Սամսոնով
  • Եվգենի Տետերին – հայր Պաիսի
  • Անատոլի Ադոսկին – Նիկոլայ Պարֆենովիչ Նելյուդով, դատական քննիչ
  • Ռադա Վոլշանինովա – գնչուհի
  • Թամարա Նոսովա – Մարիա Կոնդրատիևնա, Սմերդյակովի «հարսնացուն»
  • Նիկիտա Պոդգորնի – Միխայիլ Օսիպովիչ Ռակիտին
  • Վասիլի Մատով – Պյոտր Ալեքսանդրովիչ Միուսով, Ֆեոդոր Պավլովիչի հեռավոր ազգականը
  • Իվան Վլասով – Պյոտր Ֆոմիչ Կալգանով, Միուսովի ազգականը
  • Վիկտոր Կոլպակով – Գրիգորի Վասիլևիչ, Կարամազովի ծառան
  • Ստանիսլավ Չեկան – Սամսոնովի որդի
  • Օլգա Չուվաևա – Կատերինա Օսիպովնա Խոխլակովա
  • Եվդոկիա Ուրուսովա – Մարֆա Օսիպովնա
  • Ալեքսանդրա Դանիլովա – Սամսոնովների ազգականը
  • Իվան Լապիկով – Լյագավի
  • Վարվառա Պոպովա – Մատրյոնա, Գրուշենայի խոհարարուհի
  • Ալեքսանդր Խվիլյա – հայր Ֆերապոնտ
  • Նիկոլայ Ռիժով – Տրիֆոն Բորիսովիչ Պլաստունով, իջևանատան տեր
  • Նիկոլայ Պրոկոպովիչ – Մուսյալովիչ
  • Գենադի Յուխտին – հայր Իոսիֆ
  • Մարկ Պերցովսկի – Վրուբլևսկի
  • Սերգեյ Կալինին – բատյուշկա Իլյինսկից
  • Վլադիմիր Օսենև – դատավոր
  • Լյուբով Կոռնևա – Ֆենյա, Գրուշենկայի աղախինը
  • Նիկոլայ Բուբնովիսպրավնիկ
  • Գեորգի Գեորգիու – դատական ատենակալ
  • Գրիգորի Կիրիլով – դատախազ
  • Նիկոլայ Կուտուզով – սև վանական
  • Յուրի Ռոդիոնով – պաշտպան
  • Նիկոլայ Սվետլովիդով – Մաքսիմով
  • Օլգա Գասպարովա – աղախին
  • Նիկոլայ Պարֆյոնով – բուֆետապան
  • Օլեգ Գոլուբիցկի – էպիզոդ
  • Գեորգի Սվետլանի – էպիզոդ
  • Իվան Սավկին – էպիզոդ
  • Գրիգորե Գրիգորիու – էպիզոդ
  • Սվետլանա Խարիտոնովաէպիզոդ (լուսագրերում նշված չէ)

ԱրձագանքներԽմբագրել

Լինելով հաջողակ, պաշտոնապես ճանաչված լինելով որպես կոմեդիոգրաֆ՝ Իվան Պիրևը 1950 թվականի երկրորդ կեսից սկսել է հիմնական ուշադրությունը սևեռել Ֆեոդոր Դոստոևսկու դասական վեպերի էկրանավորմանը։ «Ապուշ» վեպի էկրանավորումից հետո նա, իր ստեղծագործական ուղու ամենավերջում, բեմադրել է «Կարամազով եղբայրները»։ Իրեն հատուկ խառնվածք ունենալով՝ Պիրևը վեպը բեմադրել է հուզականորեն և վառ։

Ալեքսանդր Մաչերետը գրել է, որ այդ ֆիլմի կապակցությամբ նա բազմիցս լսել է «ոչ ճիշտ մեղադրանքներ՝ «ճչան», «խլացուցիչ աղմկոտ», «ձեռ ու ոտ ընկնող», «թատերականորեն խոսուն»... Ճի՞շտ է դա։ Չեմ կարծում։ Ավելին, համոզված եմ հակառակում, որ Պիրևի անձնական ստեղծագործական առանձնահատկությունները, նրա գեղարվեստական օժտվածության հատկությունները Դոստոևսկու մեծ վեպի էկրանավորման մեջ գտել են իրենց ամենաբարձր դրսևորման համար առավել բարենպաստ, իրենց հարազատ հիմքը։ ...Դժվար թե հնարավոր լինի էկրան տեղափոխել «Կարամազով եղբայրներ» վեպն իր ամբողջության մեջ։ Կորուստները բազմաթիվ են, թեև անխուսափելի են[3]։

Կինոքննադատ Ալեքսանդր Կարագանովը նշել է, որ ֆիլմը «աչքի է ընկել ամբողջականությամբ, դրամատուրգիայի և ռեժիսորական լուծումների հետևողականությամբ»[4]։ Կինոգետ Վլադիմիր Բասկակովը ֆիլմում տեսել է «հերոսների կրքերի բարձր պոռթկում» և զգացել «ռուս մեծ նկարչի ստեղծագործության նյարդը»[5]։

Կինոգետ Ռոստիսլավ Յուրենևը «Կարամազով եղբայրները» համարում է Ի. Պիրևի գլխավոր գեղարվեստական նվաճումը։ Նրա կարծիքով՝ ռեժիսորը «հանդուգնորեն զոհաբերել է վեպի բազմաթիվ գծեր, բազմաթիվ գաղափարներ՝ կենտրոնանալով նրա հիմնական կերպարների մարմնավորման խնդրի վրա» և «ցուցաբերել է և՛ համարձակություն, և՛ ճաշակ, և շատ խորը ու նուրբ ըմբռնում միմյանց բոլորովին ոչ նման դերասանների առանձին առանձնահատկությունների նկատմամբ»[6]։

ԺառանգությունԽմբագրել

3-րդ սերիան, որն էկրան է բարձրացել 1969 թվականի օգոստոսի 18-ին 1-ին և 2-րդ սերիաներից առանձին, այն դիտել է 22,7 մլն հանդիսատես 1774 պատճենի դեպքում։

«Սովետսկի էկրան» հանդեսի ընթերցողների հարցման արդյունքներով ճանաչվել է լավագույն ֆիլմ 1970 թվականին։

ՄրցանակներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Мачерет А. В. Последний фильм Ивана Пырьева // Экран 1968—1969 / Сост. М. Долинский и С. Черток. — М.: Искусство, 1969. — С. 150—153. — 320 с.
  • Караганов А. В. «Братья Карамазовы» // Спутник кинозрителя. — 1969. — № 1. — С. 12—15.
  • Баскаков В. Е. Черты кинопроцесса // Искусство кино. — 1971. — № 2. — С. 19—29.
  • Юренев Р. Неукротимость (К 75-летию И. Пырьева) // Экран 1976—1977 / Сост. Ю. П. Тюрин и Г. Е. Долматовская. — М.: Искусство, 1978. — С. 136—142. — 285 с.

Արտաքին հղումներԽմբագրել