Կատրիոնա Էլիսա Մագնայոն Գրեյ (անգլ.՝ Catriona Gray, հունվարի 6, 1994(1994-01-06), Քերնս, Քվինսլենդ, Ավստրալիա), ֆիլիպին-ավստրալիացի մոդել, «Միսս Տիեզերք 2018», 3-րդ վիցե «Միսս Աշխարհ 2016», Միսս Ֆիլիպիններ 2016 և 2018։

Կատրիոնա Գրեյ
անգլ.՝ Catriona Elisa Magnayon Gray
Ծնվել էհունվարի 6, 1994(1994-01-06) (30 տարեկան)
ԾննդավայրՔերնս, Քվինսլենդ, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա և  Ֆիլիպիններ
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ
Մասնագիտությունմոդել, դերասանուհի, երգչուհի և գեղեցկության մրցույթի մասնակից
Պարգևներ և
մրցանակներ
Կայքcat-elle.com
ՍտորագրությունИзображение автографа
 Catriona Gray Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կատրիոնա Էլիսա Մագնայոն Գրեյը ծնվել է 1994 թվականի հունվարի 6-ին Ավստրալիայի Կվինսլենդ նահանգի Կերնս քաղաքում։ Հայրը շոտլանդացի Իան Գրեյն է, մայրը՝ ֆիլիպինցի Նորմիտա Ռագաս Մագնայոն։

Կատրիոնան սովորել է անգլիական Տրինիտի դպրոցում[2][3]։ Այնուհետև ստացել է երաժշտության տեսության մագիստրոսի կոչում Բոստոնի Բերկլիի երաժշտական առցանց դպրոցում[4]։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Մանիլա, որտեղ աշխատել է որպես մոդել[5]։

Գործունեություն խմբագրել

1999 թվականին հաղթել է «Կրտսեր Միսս Ֆիլիպիններ» գեղեցկության մրցույթում[6]։

2016 թվականին հաղթել է «Միսս Աշխարհ Ֆիլիպիններ» մրցույթում և «Միսս Աշխարհ» մրցույթում ներկայացրել իր երկիրը[7][8]։

2018 թվականին հաղթել է «Միսս Տիեզերք Ֆիլիպիններ» գեղեցկության մրցույթում, որից հետո մասնակցել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին, որտեղ նույնպես հաղթել է[9][10][11]։

2018 թվականի նոյեմբերին ձայնագրել է «We’re In This Together» երգը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.tatlerasia.com/people/catriona-elisa-magnayon-gray
  2. Cairns beauty Catriona Gray crowned Miss Universe Philippines 2018
  3. «Catriona living mom's dream». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. Miss Universe 2018: Who is Miss Philippines Catriona Gray, this year’s winner?
  5. 5 Things to Know About Miss Universe 2018 Catriona Gray
  6. «LOOK: Catriona Gray was once Little Miss Philippines». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. Catriona Gray crowned Miss World Philippines 2016
  8. Philippine bet Catriona Gray secures spot in top 20 of Miss World 2016
  9. After Miss World, Catriona Gray eyes Bb. Pilipinas crown
  10. Catriona Gray to represent PH in Miss Universe 2018
  11. Pageant-mad Philippines celebrates Miss Universe win
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատրիոնա Գրեյ» հոդվածին։