Կատվախոտ բրդատերև

բույսերի տեսակ
Կատվախոտ բրդատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Կատվախոտազգիներ
Տեսակ Կատվախոտ բրդատերև
Լատիներեն անվանում
Valeriana eriophylla


Կատվախոտ բրդատերև (լատին․՝ Valeriana eriophylla), կատվախոտազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Լավ արտահայտված երկար կոճղարմատով բազմամյա խոտաբույս է։ Ուղիղ կանգնած ցողունները ունեն 50-200 սմ բարձրություն։ Տերևները մազոտից մինչև խավամազոտ են, արմատամերձները ամբողջական են, իսկ ցողունայինները՝ քնարաձև փետրավոր։ Հովանոցանման ծաղկաբույլերում խմբված ծաղիկները մանր են և սպիտակ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Վերին Ախուրյանի (Ջավախքի լեռնաշղթա և Աղվորիկ գյուղի շրջակայք) և Շիրակ (Ջաջուռի լեռնանցք) ֆլորիստիկական շրջաններում։ Հանդիպում է նաև Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է վերին և ենթալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 1800-2200 մ բարձրությունների վրա, մարգագետիններում, ժայռոտ տեղերում, քարաթափվածքների վրա, տափաստանային թփերի մացառուտներում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է և Անդրկովկասի էնդեմիկ։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.