Կատու (վեպ)
Կատու (ֆր.՝ Le Chat), 1967 թվականին բելգիացի գրող Ժորժ Սիմենոնի կողմից հրատարակված վեպ։
Կատու ֆր.՝ Le Chat | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հոգեբանական վեպ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ժորժ Սիմենոն |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | ֆրանսերեն |
Տեսարան | Charenton? |
Հրատարակչություն | Presses de la Cité? |
Հրատարակվել է | 1967 |
Նկարագրություն Խմբագրել
Վեպը գրվել է Ժորժ Սիմենոնին բնորոշ կարճ ժամանակահատվածում՝ 1966 թվականի սեպտեմբերից մինչև հոկտեմբեր[1]։ Հրատարակվել է 1967 թվականին Ֆրանսիայում «Presses de la Cité» հրատարակչության կողմից. մինչ այդ Սիմենոնն արդեն հրատարակել էր շուրջ 200 ուրիշ գրքեր։ Աշխատանքը պարունակում է հոգեբանական վեպի[2] և սև հումորի տարրեր[3][4]։
Վեպի անգլերեն տարբերակը հրատարակվել է Հեմիշ Հեմիլթոնի և թարգմանվել Բերնարդ Ֆրեչթմենի կողմից[5]։ Պիեր Գրենի-Դեֆերը պատմությունը վերածել է համանուն ֆիլմի, որի պրեմիերան տեղի է ունեցել 1971 թվականին Ֆրանսիայում, դերակատարներն են Ժան Գաբենը և Սիմոնա Սինյորեն։
Սյուժե Խմբագրել
Վեպի գործողությունները ծավալվում են 1970-ական թվականների սկզբին։ Այն պատմում է մի տարեց ամուսնական զույգի մասին, ովքեր չէի սիրում իրար միմյանց ընտանի կենդանիներին սպանելու պատճառով։ Ամեն ինչ փոխվում է այն օրը, երբ ամուսինը փողոցից մի կատու է տուն բերում։ Այդ կատուն դառնում է նրա միակ ուրախությունն ու կյանքի նպատակը։ Բայց կնոջ խանդն ու զայրույթը դրդում են նրան սպանել կատվին։ Նրանք չեն խոսում և իրենց միակ հաղորդակցության ձևը թղթերի վրա նշումներ կատարելն է[6]։ Նրանց թշնամություն շարունակվում է արդեն տարիներ շարունակ, սակայն նրանք չեն կարող ամուսնալուծվել՝ կնոջ կրոնական համոզմունքների պատճառով։ Բայց շուտով հասկանում են, որ չեն կարող ապրել առանց մեկը մյուսի։ Կատվի պատմությունից ենթադրվում է, որ այն ծագել է հեղինակի և իր մոր ունեցած բարդ հարաբերություններից[1]։
Քննադատություն Խմբագրել
«Կատու» վեպն արժանացել է լավ արձագանքի՝ մասնավորապես ստանալով Նյու Յորք Թայմսի լրագրող Ռիչարդ Բոնտոնի բարձր գնահատականը և նպաստավոր վերանայումը[7]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Encres Vagabondes»։ www.encres-vagabondes.com (French)։ Վերցված է 2012-11-09
- ↑ «Le chat - Georges Simenon - 1967»։ www.bibliotheca.be (French)։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին։ Վերցված է 2012-11-09
- ↑ «BBC Radio 4 - Afternoon Drama, The Other Simenon, The Cat»։ www.bbc.co.uk։ Վերցված է 2012-11-09
- ↑ «Le chat - Georges SIMENON»։ www.omnibus.tm.fr (French)։ Վերցված է 2012-11-09
- ↑ «The Cat by Georges Simenon - Reviews, Discussion, Bookclubs, Lists»։ www.goodreads.com։ Վերցված է 2012-11-07
- ↑ «The Cat by Georges Simenon»։ www.fictiondb.com։ Վերցված է 2012-11-09
- ↑ Richard Boston։ «The Other Side of Love»։ www.nytimes.com։ Վերցված է 2012-11-09