Կատյա։ Ռազմական պատմություն

հեռուստասերիալ

«Կատյա։ Ռազմական պատմություն», ռուսական հեռուստասերիալ, որն էկրան է բարձրացել 2009 թվականին։ Երկու տարի անց՝ 2011 թվականին, հեռուստաէկրաններին հայտնվել է սերիալի շարունակությունը՝ «Կատյա 2»։

Կատյա։ Ռազմական պատմություն
Երկիր Ռուսաստան
ՌեժիսորԷլյոր Իշմուխամեդով
ՊրոդյուսերՕլգա Կոստինա
ԴերակատարներԵկատերինա Շպիցա, Ելենա Յակովլևա և Ալյոնա Բաբենկո

Դերերում խմբագրել

  • Եկատերինա Շպիցա – Կատյա Ալեքսեևա (օրիորդական ազգանունը՝ Նովիկովա) – Աննա Սերգեևնա Նովիկովայի դուստրը, Ալեքսեյ և Պետյա Նովիկովների ավագ քույրը, Կլավդիա Նովիկովայի զարմուհին, Նինա Գորդեևայի լավագույն ընկերուհին, Սևա Բարսուկովի նախկին համադասարանցին, Գրիշա Ալեքսեևի մայրը
  • Ալյոնա Բաբենկո – Աննա Սերգեևնա Նովիկովա, Կատյա Ալեքսեևի, Ալեքսեյ և Պետյա Նովիկովների մայրը
  • Ելենա Յակովլևա – Կլավդիա, Կատյա Ալեքսեևայի, Ալեքսեյ և Պետյա Նովիկովների հորաքույրը
  • Ինգեբորգա Դապկունայտե – Մարիա Ալեքսեևնա, Սևայի մայրը
  • Իլյա Իոսիֆով – Սևա Բարսուկով, Կատյա Ալեքսեևայի նախկին համադասարանցին
  • Նիկոլայ Կիսլիչենկո – Պաշկա Ալեքսեև, Կատյա Ալեքսեևայի հարևանը, Անդրեյ Բորովիյկինի մարտական ընկերը, Վերայի զարմիկը, Գրիշա Ալեքսեևի հայրը
  • Սվետլանա Պոտանինա – Ալեքսանդրա Սերգեևնա, վիրաբույժ
  • Դմիտրի Նագիև – Գրիգորի, ավագ, Կլավդիա Նովիկովայի առաջին սերը
  • Ալեքսանդր Ֆեկլիստով – Վլադիմիր Ստեպանովիչ, երկաթուղային հանգույցի պետ, Սևայի հայրը
  • Ալեքսեյ Շևչենկո – Սերգեյ, դիվերսանտ-սակրավոր
  • Բորիս Շչերբակով – Ալեքսեյ Շումիլին, Կլավդիա Նովիկովայի ամուսինը, Կարմիր բանակի մայոր
  • Թամարա Ակուլովա – Զոյկա
  • Ալեքսանդր Բարինով – Կարավաև
  • Անաստասիա Բեզբորոդովա – Նինա Գորդեևա, Կատյա Ալեքսեևայի լավագույն ընկերուհին (դպրոցական տարիներից)
  • Ալեքսանդր Բոկովիկով
  • Կիրիլ Բոլտաև – Բորիս
  • Վասիլի Բրիկով – Ստյոպկա
  • Արտյոմ Կոբզև – գերմանացի սպա
  • Անատոլի Լոբոցկի – Իվան Ալեքսանդրովիչ, Նինայի հայրը
  • Դմիտրի Ռոդոնով – մայոր
  • Իվան Տիմչենկո – Միշա Վոլկով, մեռնող մարտիկ հոսպիտալում
  • Ելենա Լյուբիմովա – բուժքույր
  • Լուիզա Գաբրիելա Բրովինա – Անյուտկա
  • Յուրի Պրոնին – հարևան (լուսագրերում նշված չէ)

Արձագանքներ խմբագրել

Նկարահանումներն անցկացվել են Մոսկվայում և Տվերի մարզի Տորժոկ գեղատեսիլ քաղաքում[1]։

Պրիմերիան կայացել է 2009 թվականի մայիսին НТВ ալիքով և Մոսկվա քաղաքի բնակիչների շրջանում ունեցած վարկանիշով սերիալն զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը (վարկանիշ՝ 6,3 %, մասնաբաժին՝ 19,6 %), ընդ որում՝ առաջին երկու տեղերն զբաղեցրել են ռազմական թեմայով երկու այլ սերիալներ՝ «Գարնան տասնյոթ ակնթարթները» խորհրդային սերիալի գունավոր տարբերակի պրեմիերան և հանդիսատեսի կողմից արդեն ճանաչված «Դիվերսանտ» սերիալը[2]։

Սերիալը դրական է ընդունվել հանդիսատեսի կողմից, սակայն դրա հիմնական պատճառը եղել է դերասանների խաղը.

Այս ֆիլմը, որի ժանրը մոտ է ռազմական դրամային, հիացնում է իր պարզությամբ ու թափանցողությամբ։ Շատ հանդիսատեսներ խոստովանել են, որ սերիալը դիտել են միայն նրա համար, որ ևս մեկ անգամ հիանան գեղեցիկ զույգով՝ Կատյայով ու Պաշայով, որոնց մարմնավորել են Եկատերինա Շպիցան ու Նիկոլայ Կիսլիչենկոն։ «Կատյա» սերիալի թողարկումից հետո բազմաթիվ հանդիսատեսներ, որ շտապել են համացանցում արտահայտել իրենց անկեղծ զգացմունքները Նիկոլայ Կիսլիչենկոյի նկատմամբ, չգիտես ինչու սկսել են նրան համեմատել Սերգեյ Բեզռուկովի հետ, չնայած ուրիշ անգամ այդ համեմատությունը կթվար պարզապես անհիմն։

— Սվետլանա Ուսանկովա, «Наш Фильм» կայք[3]

Միևնույն ժամանակ քննադատները նշել են, որ սերիալը «մեծ մասամբ փորձ է հայրենասիրական թեման օգտագործելու վարկանշային միավորների հավաքելու համար։ Դրանով էլ պայմանավորված են մի քանի սերիալային կաղապարային պահերը, ինչից էլ գալիս է գլխավոր հերոսուհու խաղի ոչ միանշանակ ընկալումը»։ Միևնույն ժամանակ նշվել է, թե ի տարբերություն միաժամանակ թողարկված «Ես կվերադառնամ» ռազմական թեմայով սերիալի գլխավոր դերակատար Ելիզավետա Բոյարսկայայի՝ Եկատերինա Շպիցան արժանի է «ավելի շատ ներբողների իր հասցեին»[4], և դա այն դեպքում, որ Եկատերինա Շպիցայի համար դա եղել է առաջին գլխավոր դերը ֆիլմում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Катя»: о любви на войне // Журнал «Теленеделя», 1 мая 2009
  2. Телерейтинги: «Застава Жилина» разделила аудиторию на два лагеря, NEWSru.com, 14 мая 2009
  3. Светлана Усанкова - Николай Кисличенко: «Самое сложное – играть любовь» Արխիվացված է Հունիս 16, 2017 Wayback Machine-ի միջոցով: // Сайт «Наш Фильм»
  4. Александр Бабицкий — Сериалы: что запомнилось в 2009-ом… Արխիվացված 2017-04-28 Wayback Machine // Сайт «Наш Фильм»
  5. Айна Прэстон — Катерина Шпица о сыне, съёмках в «Экипаже» и даже бургерах // Журнал «Сплетник», 7 апреля 2016

Արտաքին հղումներ խմբագրել