Կատարինա «Կաչա» Բուլատովիչ (սերբ.՝ Katarina «Kaća» Bulatović / Катарина «Каћа» Булатовић, նոյեմբերի 15, 1984(1984-11-15)[1], Կարգուևաց, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), չեռնոգորացի հանդբոլիստ, ռումինական «Օլտկիմ Ռիմնիկու Վիլչա» ակումբի ու Չեռնոգորիայի հավաքականի խաղացող։ 2012 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է և Եվրոպայի չեմպիոն (2012 թվական)։

Կատարինա «Կաչա» Բուլատովիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մականուն(ներ)՝Kaća
Ազգություն՝չեռնոգորացի
Մասնագիտացում՝հանդբոլիստ
Երկիր՝ Չեռնոգորիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 15, 1984 (39 տարեկան)
Ծննդավայր՝Կրագուևաց, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Ակումբ՝2001–2005 Սերբիա Կնյազ Միլոշ
2005–2006 Սերբիա Լաստա (Բելգրադ)
2006–2008 Դանիա Սլագելսե
2008–2012 Չեռնոգորիա Բուդուչնոստ (Պոդգորիցա)
2012–այժմ Ռումինիա Օլտկիմ Ռիմնիկու Վիլչա
186 սանտիմետր
Քաշ՝75 կիլոգրամ

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

2001 թվականից մինչ 2005 թվականը հանդես է եկել «Կնյազ Միլոշ» ակումբի կազմում[2]։ Հաջորդ մրցաշրջանն անցկացրել է Բելգրադի «Լաստա» ակումբի կազմում՝ մասնակցելով Եվրոպայի Հանդբոլի ֆեդերացիայի գավաթի առաջնությանը[3]։ 2006 թվականի ամռանն անցել է Առաջին լիգայի դանիական «Սլագելսե» ակումբ[4], որի կազմում հաղթել է Դանիայի 2007 թվականի առաջնությունում ու Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի Չեմպիոնների լիգայում։ 2007/2008 մրցաշրջանի ավարտին անցել է «Բուդուչնոստ» ակումբ[5], որի կազմում 2010 թվականին հաղթել է Գավաթակիրների գավաթի առաջնությունում, իսկ 2012 թվականին՝ Չեմպիոնների լիգայում (2009 թվականից մինչ 2012 թվականներին դարձել է Չեռնոգորիայի չեմպիոն ու Չեռնոգորիայի գավաթի առաջնության հաղթող)։ 2012 թվականի ամռանը մեկնել է Ռումինիա և հանդես է գալիս «Օլտկիմ Ռիմնիկու Վիլչա» ակումբի կազմում[6]։ Չեմպիոնների լիգայի 2010/2011 և 2011/2012 մրցաշրջաններում երրորդ տեղն է գրավել ռմբարկուների շաքում[7][8]։

Հավաքականի կազմում խմբագրել

Չեռնոգորիայի հավաքականի կազմում անկացրել է 32 խաղ և խփել 195 գոլ[9]։ Դարձել է 2012 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[10], արժանացել է Օլիմպիադայի լավագույն ռմբարկուի տիտղոսին (խփել է 53 գոլ) և ընդգրկվել Օլիմպիադայի խորհրդանշական հավաքականի կազմում[11][12] (քառորդ եզրափակչում՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում, հենց Կատարինա Բուլատովիչի յոթ մետրանոց նետումը Չեռնոգորիայի հավաքականին հաղթանակ բերեց 23։22 հաշվով[13])։ 2012 թվականի դեկտեմբերին հաղթել է Եվրոպայի առաջնությունում, որ անցկացվում էր Սերբիայում, ինչպես նաև նորից ճանաչվել է լավագույն ռմբարկու (այս անգամ արդեն 56 գոլով) և ընդգրկվել առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://pantheon.world/profile/person/Katarina_Bulatović
  2. Katarina Bulatovic – din demon în înger(չաշխատող հղում) (ռում.)
  3. Կատարինա Բուլատովիչի վիճակագրությունը 2005/2006 մրցաշրջանում (անգլ.)
  4. Klubskifter i TOMS Ligaen 2006-07 Արխիվացված 2012-05-11 Wayback Machine (դան.)
  5. Obradovic and Bulatovic leave Slagelse (անգլ.)
  6. Katarina Bulatovic joins Oltchim Valcea (անգլ.)
  7. «EHF Women's Champions League 2010/11 – Top 50 scorers». European Handball Federation. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  8. «EHF Women's Champions League 2011/12 – Top 50 scorers». European Handball Federation. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  9. Mannschaftskader von Montenegro im EM-Finale 2012
  10. www.london2012.com: Katarina Bulatović (անգլ.)
  11. www.hbold.dk: Kvindernes All-Star hold Արխիվացված 2013-10-20 Wayback Machine (դան.)
  12. Статистика олимпийского гандбольного турнира 2012 среди женщин (անգլ.)
  13. Französinnen draußen - Norwegen im Halbfinale (գերմ.)
  14. ehf-euro.com: All Star Team announced Արխիվացված 2012-12-21 Wayback Machine (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատարինա Բուլատովիչ» հոդվածին։