Կատալին Մակրայ
Կատալին Մակրայ (ապրիլի 5, 1945, Vasvár, Վաս, Հունգարիա), հունգարացի մարմնամարզիկ։
Կատալին Մակրայ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1945 (79 տարեկան) |
Ծննդավայր | Vasvár, Վաս, Հունգարիա |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | սպորտային մարմնամարզիկ |
Ամուսին | Պալ Շմիտ |
Երեխաներ | Petra Schmitt? |
Katalin Makray Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՏոկիոյում տեղի ունեցած 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերի և Մեխիկոյում տեղի ունեցած 1968 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ ներկայացրել է Հունգարիայի ժողովրդական հանրապետությունը[1]։ Այդ խաղերում նրա թիմը զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ անհատական բազմամարտում նա զբաղեցրել է 18-րդ և 3-րդ տեղերը՝ հասնելով եզրափակիչ[1]։
1968 թվականին Մեխիկոյում կայացած Օլիմպիական խաղերում նա իր թիմի հետ զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ անհատական բազմամարտում դարձել է 26-րդը[1]։
1963 թվականին դարձել է Ունիվերսիադայի կրկնակի չեմպիոն անհատական բազմամարտում (ոսկին կիսել է Լարիսա Լատինինայի հետ)։ 1965 թվականին դարձել է Ունիվերսիադայի չեմպիոն (թիմային կազմում) և բրոնզե մեդալակիր (անհատական բազմամարտում)։
Ընտանիք
խմբագրելՄակրայը Հունգարիայի նախկին նախագահ Պալ Շմիտի կինն է։ Ամուսնու նախագահության տարիներին՝ 2010-2012 թվականներին, եղել է Հունգարիայի առաջին տիկին՝ Սանդոր պալատում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Каталин Макраи – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Каталин Макраи-Шмитт – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատալին Մակրայ» հոդվածին։ |