Արմատոտանիներ
Արմատոտանիներ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Նախակենդանիներ (Protozoa) |
Տիպ/Բաժին | Sarcomastigophora |
Ենթատիպ | Sarcodina |
Ենթադաս | Արմատոտանիներ (Rhizopoda) von Siebold, 1845 |
Արմատոտանիներ (լատ.՝ Rhisopoda), պայմանական խումբ, որը նախկինում համարվել է նախակենդանիների տիպի դասերից կամ ենթադասերից մեկը։
Արտաքին կառուցվածքԽմբագրել
Մարմնի բոլոր կողմերից ընդունակ են առաջացնելու պրոտոպլազմային ժամանակավոր ելուստներ՝ կեղծ կամ արմատանման ոտքեր (պսևդոպոդիաներ), որոնք ծառայում են շարժման և սննդի հայթայթման համար։ Արմատոտանիների պրոտոպլազման բաժանվում է էկտոպլագմայի և հատիկավոր էնդոպլազմայի, որի մեջ գտնվում են կորիզը, կծկվող և մարսողական վակուոլները։ Արմատոտանիների ժամանակակից ձևերը մի քանի միկրոնից մինչև 3-6 սմ են, բրածո ձևերը՝ մինչև 5 սմ։
ԴասակարգումԽմբագրել
Արմատոտանիները բաժանվում էին 5 կարգի մեջ՝ ամեոբաներ, խեցիավոր ամեոբաներ, ֆորամինիֆերներ, արևակենդանիներ և ճառագայթավորներ։ Սակայն այժմ այս դասակարգումը հնացած է։
ՏարածվածությունԽմբագրել
Տարածված են քաղցրահամ ջրամբարներում, ճահիճներում, խոնավ հողերում և այլն։ Որոշ արմատոտանիներ (օրինակ՝ Entamoeba histolitica) մարդկանց և կենդանիների աղիքային վարակիչ հիվանդության (ամեոբիազ) հարուցիչներ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 93)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |