Կաստելլո (իտալ.՝ Castello), Վենետիկի վեց պատմական շրջաններից ամենամեծը[1]։ Զբաղեցնում է քաղաքի արևելյան մասը։

Կաստելլո
Կենտրոնում երևում է Սան Զաքարիա եկեղեցին
ԵրկիրԻտալիա Իտալիա
Մասն էՇրջան 1 — Ս. Մարկո - Կաստելլո — Ս. Էլենա - Կանարեջո և Վենետիկի պատմական կենտրոն
Կարգավիճակսեստիերե
Մտնում էՎենետիկ
Ժամային գոտիUTC+1 և UTC+2

Անվանում խմբագրել

Շրջանի անվանումը ծագել է հռոմեական լեգեոներների ռազմական բնակավայրից՝ կաստրումայից, որը մ.թ. ա. 132 թվականին հիմնադրել է հյուպատոս Պոմպիլիուսը՝ Ռավեննան և Ակվիլեյան կապող Via Popilia ճանապարհը պաշտպանելու համար։ Միջնադարում այստեղ է եղել Սուրբ Պետրոս եկեղեցին։

Արսենալը, որը ժամանակին եղել է վենետիկյան հայտնի թիանավակների կառուցման նավաշինարան, այս շրջանը բաժանում է երկու մասի։ Արևելյան մասը ծածկված է այգիներով, արևմտյան մասում կան բազմաթիվ ճարտարապետական և արվեստի հուշարձաններ (Սան Զաքարիա եկեղեցի, Զանիպոլոյի մեծ բազիլիկ, հունական եկեղեցի, Վիտտորե Կարպաչչոյի որմնանկարներով զարդարված դալմաթյան սկուոլա և այլն)։

Այն բանից հետո, երբ Նապոլեոնը փակեց նավաշինարանը, Կաստելլոյի արևելյան հատվածում այգիներ հիմնվեցին։ Այժմ դրանք Բիենալեի այգիներն են՝ համաշխարհային արվեստի ցուցահանդեսի մասնակից երկրների տաղավարներով։

1920-ական թվականներին նախկինում մեկուսացված Սուրբ Հեղինեի կղզին ընդարձակվել և երեք կամուրջներով միացվել է Կաստելլոյին։ Միաժամանակ այնտեղ «Վենեցիա» ֆուտբոլային ակումբի համար կառուցվել է Պիերլուջի Պենզո մարզադաշտը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Castello - The largest sestiere in Venice». www.introducingvenice.com. Վերցված է 2024 թ․ ապրիլի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստելլո (Վենետիկ)» հոդվածին։