Կասմա (Տևրիկի գավառ)
Կասմա, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Տևրիկի գավառակում[1]։ Գտնվում էր բարձրադիր և գեղատեսիլ վայրում։
Գյուղ | ||
---|---|---|
Կասմա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառակ | Տևրիկի գավառակ | |
Այլ անվանումներ | Գասմա, Գասման, Կասմ, Կասման, Կեսմա, Կեսմե, Ղասմա, Ղասման, Քեսմե | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելԲնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Բնակչություն
խմբագրելXX դարի սկզբին ուներ 700 բնակիչ, որից 500-ը (100 ընտանիք)՝ հայ և 200-ը (40 ընտանիք)՝ թուրք։
Տնտեսություն
խմբագրելԶբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԿասման ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Կասմանից մոտ 3 կմ հյուսիս կար 20 ուխտատեղի (նշանավոր էին Խնդրակատարը և Ս. Լուսավորիչը), որոնք XVIII դարում եղել են կանգուն եկեղեցիներ։
Կրթություն
խմբագրելԳյուղի հայերն ունեին Ս. Մեսրոպյան անունով վարժարան[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 961
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 275)։ |