Կարոլինա Բանգ

իսպանացի դերասանուհի
(Վերահղված է Կառոլինա Բանգից)

Կարոլինա Էռերա Բանգ (իսպ.՝ Carolina Herrera Bang, սեպտեմբերի 21, 1985(1985-09-21)[1][2], Սանտա Կրուզ դե Տեներիֆե, Իսպանիա), թատրոնի և կինոյի իսպանացի դերասանուհի։ Ունի նորվեգական արմատներ։ Նրա ամենահայտնի դերն է՝ աճպարարուհին, ռեժիսոր Ալեքս դե լա Իգլեսիայի «Թախծալի բալլադ շեփորի համար» ֆիլմում (2010), որի համար 2011 թվականին նա անվանակարգվել է «Գոյա» կինոմրցանակին «Լավագույն կանացի դերասանական առաջնաելույթ» անվանակարգման մեջ։

Կարոլինա Բանգ
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 21, 1985(1985-09-21)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր՝Սանտա Կրուզ դե Տեներիֆե, Իսպանիա
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝պրոդյուսեր, մոդել և դերասանուհի
IMDb։ID 3016653

Կարիերա խմբագրել

Ծնվել է 1985 թվականին Թեներիֆե կղզում, փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մադրիդ։ Մադրիդյան պոլիտեխնիկական համալսարանում ուսումնասիրել է ճարտարապետություն, և դրա հետ մեկտեղ սովորել է դերասանական արվեստ։

2005 թվականին, Կարոլինա Բանգը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան, աշխատելով թատրոնում։ 2007 և 2008 թվականների ընթացքում, նա նկարահանվել է մի քանի կարճամետրաժ ֆիլմերում[3]։ Միևնույն ժամանակ, նա նկարահանվել է «Պակոյի մարդիկ» և «Los exitosos Pells» սերիալներում։

2010 թվականին դերասանուհին նկարահանվել է Ալեքս դե լա Իգլեսիայի «Թախծալի բալլադ շեփորի համար» ֆիլմում[4]։ Կարոլինան վերջ ի վերջո անվանակարգվել է «Լավագույն կանացի դերասանական առաջնաելույթ» անվանակարգման մեջ «XXV Գոյա մրցանակ»-ի համար (2011)[5]։

2011 թվականին Բանգը Անտոնիո Ռեսինեսի և Մարիա Բարանկոյի հետ համատեղ նկարահանվել է «Ռասպուտինի դաշույնը» ֆիլմում[6], ինչպես նաև հրավիրվել է «Աիդա» հեռուստասերիալ որպես հյուր։ Կարոլինան նաև հաստատել է, որ Telecinco հեռուստաալիքի «Գայլերի երկիր» սերիալում խաղալու է գլխավոր դերը[7][8]։ 2011 թվականին նկարահանվել է նաև «Կյանքի վերջին կայծը» ֆիլմում։

2013 թվականին խաղացել է երիտասարդ վհուկ Եվայի դերը «Վհուկները Սուգարամուրդիից» կոմեդիայում։

Անձնական կյանք խմբագրել

Իր հարազատ իսպաներենից բացի, ազատ խոսում է նաև անգլերենով և ուսումնասիրում է գերմաներեն և չինարեն լեզուները[9]։ Նա հայտնել է, որ քնելուց առաջ սիրում է դիտել այնպիսի ֆիլմեր ինչպիսիք են` «Լարովի նարինջ» և «Սրտով վայրենի» ֆիլմերը։ Կարոլինան Իսպանիայում համարվում է ամենագեղեցիկ կանանցից մեկը[10][11][12]։

2014 թվականի հունիսին Կարոլինան ամուսնացավ ռեժիսոր Ալեքս դե լա Իգլեսիայի հետ։

Պարգևներ և անվանակարգեր խմբագրել

Տարեթիվ Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
Գոյա (կինոմրցանակ, 2011) Գոյա մրցանակ «Գոյա» Մրցանակ լավագույն կանացի դերասանական առաջնաելույթի համար Թախծալի բալլադ շեփորի համար Առաջադրված

[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Despega la serie 'Plutón BRB Nero'». El Mundo. 2009 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  4. Miguel Ángel Valero (2010 թ․ դեկտեմբերի 10). «Cuando los payasos dejaron de ser graciosos». El Mundo. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  5. 5,0 5,1 «Balada triste de trompeta». 25th Goya Awards. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  6. «Rodando... "La daga de Rasputín"». carolinabang.net. 2009 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  7. «Carolina Bang ficha "Tierra de lobos"». elgatoencerrado.net. 2011 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  8. «Coches de caballos, enaguas, corsés... da comienzo el rodaje de la segunda temporada de 'Tierra de Lobos'». ¡Hola!. 2011 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  9. «Official Website of Carolina Bang». carolinabang.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  10. Lucía González (2011 թ․ հունվարի 14). «Si me tocan más papeles de chica sexy, ya tendré tiempo de 'desencasillarme'». El Mundo. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  11. Jackie O. (2011 թ․ փետրվարի 14). «La gala de los 'joya'». El Mundo. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  12. «Carolina Bang desnuda». Negativo Digital (Spanish website). 2011 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինա Բանգ» հոդվածին։