Կառլ Վուտկե
Կառլ Վուտկե (գերմ.՝ Carl Wuttke, հունվարի 3, 1849[1][2][3], Trzebnica, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան - հուլիսի 4, 1927[1][2][3], Մյունխեն), գերմանացի նկարիչ[4]։
Կառլ Վուտկե | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1849[1][2][3] |
Ծննդավայր | Trzebnica, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան |
Վախճանվել է | հուլիսի 4, 1927[1][2][3] (78 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն և Գերմանիա |
Կրթություն | Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և բնանկարիչ |
Carl Wuttke Վիքիպահեստում |
Կյանք և ստեղծագործություն
խմբագրելԿառլը նկարչություն է սովորել նախ Բեռլինի գեղարվեստի ակադեմիայում (1871-1873 թվականներին), ապա 1873 թվականին Մյունխենում Անջելո Կուալյոյի մոտ և 1877-1878 թվականներին Դյուսելդորֆում՝ Յուգեն Դյուքերի մոտ։
Նկարիչը շատ է ճանապարհորդել։ 1874 թվականին նա ոտքով ճանապարհորդության է մեկնել Իտալիա, որտեղ ապրել և աշխատել է մինչև 1876 թվականը։ Այնուհետև նա բազմիցս գալիս էր այս երկիր, որտեղ ստեղծվում էին նրա բազմաթիվ կտավները, այդ թվում՝ Սիցիլիայում և Սարդինիայում։ 1880 թվականին այցելել է հարավային Իսպանիա, 1894 թվականին՝ Նորվեգիա։ Նա նաև ճանապարհորդել է Աֆրիկայում՝ Ալժիր, Եգիպտոս և Սուդան։ 1893 թվականին եկել է ԱՄՆ, 1898-1899 թվականներին շրջել է աշխարհով մեկ՝ այցելելով նաև Չինաստան և Ճապոնիա։ Հեռավոր Արևելքում նա նկարներ է նկարել Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ի համար, որոնք զարդարում էին Բեռլինի Քաղաքային պալատի արծաթյա սրահը։
1885 թվականից մշտապես բնակվում էր Մյունխենում՝ լքելով քաղաքը միայն իր երկար ճանապարհորդությունների դեպքում։ Նա հիմնականում բնանկարիչ էր, բայց հաճախ նկարում էր ժանրային տեսարաններ։ Ընտրած գույների պայծառության ու ոճի առանձնահատկությունների առումով նա իմպրեսիոնիզմի նախակարապետներից է։
Ստեղծագործություններ
խմբագրել- Reise-Erinnerungen von Studienfahrten rings um die Erde. München 1914
Պատկերասրահ
խմբագրել-
Հարավային քաղաք
-
Այգի Կահիրեյում (1906)
-
Ամալֆիի մոտ
-
Գերմանական տուն Թեբեում
-
Տրևի շատրվան (1912)
-
Նեապոլի նավահանգստում
-
Սուրբ կամուրջ Նիկկոյում (1898)
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Վուտկե» հոդվածին։ |