Կառլ Բիլդտ (շվեդ.՝ Nils Daniel Carl Bildt, հուլիսի 15, 1949(1949-07-15)[1][2][3][…], Հալմստադ, Շվեդիա և Շվեդիա[4]), շվեդ քաղաքական գործիչ և դիվանագետ, 1991-1994 թվականներին՝ Շվեդիայի վարչապետ, 1986-1999 թվականներին՝ Շվեդիայի չափավոր կոալիցիոն կուսակցության առաջնորդ։ 1995-1997 թվականներին նախկին Հարավսլավիայում զբաղեցրել է ԵՄ հատուկ ներկայացուցչի և Բոսնիա և Հերցեգովինայում գերագույն ներկայացուցչի պաշտոնը, 1999-2001 թվականներին Բալկաններում եղել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց[7]։ 2006 թվականից մինչև 2014 թվականը եղել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար։

Կառլ Բիլդտ
 
Կուսակցություն՝ Կոալիցիոն չափավոր կուսակցություն
Կրթություն՝ Ստոկհոլմի համալսարան, Enskilda Gymnasiet? և Östra Real?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, գրող, բլոգեր և արտաքին գործերի նախարար
Ծննդյան օր հուլիսի 15, 1949(1949-07-15)[1][2][3][…] (74 տարեկան)
Ծննդավայր Հալմստադ, Շվեդիա կամ Շվեդիա[4]
Քաղաքացիություն  Շվեդիա
Հայր Daniel Bildt?
Մայր Rut Kerstin Maria Andersson-Alwå?[5]
Ամուսին Աննա Մարիա Կորացա Բիլդտ
 
Կայք՝ bildt.net
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Նրա նախնիների թվում եղել են նախարարներ, գլխավոր շտաբի պետեր, դիվանագետներ։ Իսկ նրա նախապապ Բարոն Գիլիս Բիլդտը 19-րդ դարի 80-ական թվականներին եղել է Շվեդիայի վարչապետը։

Գործունեության սկիզբ խմբագրել

Կարիերայի սկզբում Կառլ Բիլդտը զբաղեցրել է շվեդական պահպանողական և լիբերալ ուսանողների կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ 1979 թվականին դարձել է խորհրդարանի անդամ։ Լինելով պատգամավոր՝ Կառլ Բիլդտը ակտիվորեն սուր բանավեճի մեջ է մտել միջազգային քաղաքականության հարցերի շուրջ, դեմ Է արտահայտվել Ուլոֆ Պալմեին, որն այդ ժամանակ վարչապետ էր։ 1986 թվականին Կառլ Բիլդտը ընտրվել է աջ կենտրոնամետ չափավոր կոալիցիոն կուսակցության առաջնորդ։ 1991-1994 թվականներին եղել է Շվեդիայի վարչապետ։ Նրա կառավարության ընթացքում Շվեդիան Եվրամիությանը անդամակցելու համար բանակցություններ են սկսվել։ Եվ 1994 թվականի հուլիսին Բիլդտը ստորագրել է ԵՄ-ին անդամակցելու պայմանագիրը։

Կառլ Բիլդտն առաջին քաղաքական գործիչներից մեկն է, որը ակտիվորեն օգտվել է համացանցից։ Այսպես, 1994 թվականի փետրվարի 4-ին նա էլեկտրոնային նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին, ինչը դարձել է միջկառավարական մակարդակով առաջին նման ուղերձը։ Նամակում նա աջակցել է Վիետնամից տնտեսական էմբարգոյի վերացման մասին Քլինթոնի որոշմանը[8]։ Ավելի ուշ Բիլդտը սկսել է լայնորեն օգտագործել Twitter[9]։ Նա դարձել է նաև ակտիվ բլոգեր՝ իր առաջին բլոգը սկսելով 2005 թվականի փետրվարին[10]։ Հետագայում նրա բլոգը դարձել է Շվեդիայի ամենաընթերցվող քաղաքական բլոգներից մեկը։ 2008 թվականին Կառլ Բիլդը YouTube-ում բացել է իր ալիքը[11]։

Կառլ Բիլդտը հայտնի է նաև Իսրայելի և Ռուսաստանի խիստ քննադատությամբ[12]։ Վրաստանի ներկայիս կառավարության մեղադրանքների համաձայն՝ նրա դիրքորոշումը բացատրվում է նրանով, որ Kreab խորհրդատվական ընկերության ղեկավարության շրջանում Կառլ Բիլդտը Միխեիլ Սաակաշվիլիից կաշառք է ստացել։ Միևնույն ժամանակ Կառլ Բիլդտի մամուլի քարտուղար Էրիկ Սիգան հայտարարել է, որ Բիլդտը երբեք ներգրավված չի եղել Վրաստանի հետ առնչություն ունեցող Kreab-ի ոչ մի ակտիվության մեջ և հիշեցրել է, որ լինելով նախարար՝ Բիլդտը քննադատել է դատական համակարգի օգտագործումը Սահակաշվիլիի կառավարման շրջանում՝ Վրաստանում քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար[13]։

2008-2012 թվականներին արևելաեվրոպական գործերով Կառլ Բիլդտի փորձագետն էր ալբանական ծագում ունեցող Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Արբա Կոկալարին, որը հայտնի է իր եվրաինտեգրացիոն հայացքներով, հակակոմունիզմով, Արաբական գարնան շարժումների և բելառուսական ընդդիմության աջակցությամբ, ՌԴ եվրոպական քաղաքականության նկատմամբ բացասական վերաբերմունքով։

Սուդանի հարավում սպանություններին և տեղահանություններին մասնակցության կասկածներ խմբագրել

1997-2003 թվականներին եղել է «Lundin Oil» (այժմ՝ «Lundin Petrolium») նավթային ընկերության տնօրենների խորհրդի անդամ, որին կասկածում էին Սուդանի հարավային մասից 10 հազար մարդու մահվան և շուրջ 200 հազար մարդու արտաքսման մեջ։ Այդ կապակցությամբ Ստոկհոլմում հետաքննություն է սկսվել։ Ընդդիմության առաջնորդները խորհրդարանում պահանջել են արտաքին գործերի նախարարի հրաժարականը[14]։

Wikileaks խմբագրել

WikiLeaks-ի կողմից գաղտնի դիվանագիտական փաստաթղթերի հրապարակումից հետո պարզվել է, որ ամերիկացի դիվանագետները Բիլդտին համարում էին «համառ», «ինքնավստահ» և «սահմանափակ դիվանագիտական ունակություններ» ունեցող[15]։ Բիլդտը նկարագրվում էր որպես մի մարդ, որը պատկերացնում էր, որ նա ավելի մեծ կշիռ և ազդեցություն ունի, քան իրականում էր, և նրան համեմատել են «մեծ հավակնություններ ունեցող միջին չափի շան հետ»[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Pas L. v. Genealogics — 2003.
  6. Շվեդերեն Վիքիպեդիա (շվեդերեն) — 2001.
  7. Карл Бильдт: «Европе не нужны министры-националисты»
  8. «First Email Bildt to Clinton» Արխիվացված 2007-02-10 Wayback Machine
  9. Страница Бильдта в Твиттере
  10. Bildt Comments
  11. YouTube — ‪Канал пользователя cbildt‬
  12. Швеция: за нападение на суда в нейтральных водах Израилю придётся ответить
  13. Галина Дудина, Елена Черненко; Георгий Двали. Дипломатический пиар на грани фола // «Коммерсантъ» : газета. — 2014. — № 164 (5437).
  14. «Шведский критик Израиля оказался замешан в массовых убийствах». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.
  15. Бильдт добавляет проблем США(շվեդ.)
  16. Бильдт имеет ограниченные дипломатические способности Արխիվացված 2011-10-11 Wayback Machine(շվեդ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Բիլդտ» հոդվածին։