Կառլոս Վեգ (անգլ.՝ Carlos A. Vegh, օգոստոսի 1, 1958(1958-08-01), Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայական ծագմամբ ամերիկացի տնտեսագետ, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ, Ջոնս Հոփքինսի համալսարանի Միջազգային տնտեսագիտության պրոֆեսոր և ԱՄՆ տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի գիտաշխատող։ Գիտական հետաքրքրությունների ոլորտը դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունն է զարգացող տնտեսություններում[2]։

Կառլոս Վեգ
Ծնվել էօգոստոսի 1, 1958(1958-08-01) (65 տարեկան)
Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Քաղաքացիություն Ուրուգվայ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Մերիլենդի համալսարան
Ալմա մատերՉիկագոյի համալսարան և Վաշինգտոնի ամերիկյան համալսարան
Տիրապետում է լեզուներինիսպաներեն
Գիտական ղեկավարJacob A. Frenkel?[1] և Joshua Aizenman?[1]
Եղել է գիտական ղեկավարChristian Daude?[1] և Eduardo A. Morón?[1]

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդ տարիներ և կրթություն խմբագրել

Վեգը ծնվել է Մոնտեվիդեոյում ուրուգվայցի տնտեսագետ Ալեխանդրո Վեգի ընտանիքում, որը 1974-1983 թվականներին երկու անգամ զբաղեցրել Է Ուրուգվայի Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնը։ Նրա պապը ոչ պակաս հայտնի է, քանի որ էկոնոմիկայի նախարար է եղել 1967 թվականին։ Երիտասարդ Վեգը ընդունվել է Մոնտեվիդեոյի ամենահին պետական Հանրապետական համալսարան, այնուհետև տեղափոխվել է Վաշինգտոնի մասնավոր ամերիկյան համալսարան, որտեղ 1983 թվականին ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան։ 1987 թվականին Վեգը դոկտորական ատենախոսություն է պաշտպանել Չիկագոյի համալսարանում՝ Ջոշու Այզենմանի (հետագայում՝ Տնտեսության և ֆինանսների միջազգային ընկերության նախագահը 2011-2013 թվականներին) և Յակոբ Ֆրենկելի (Իսրայելի բանկի ապագա ղեկավարը 1991-2000 թվականներին) ղեկավարությամբ։

Մասնագիտական գործունեություն խմբագրել

Կրթության ավարտից հետո Վեգը կարիերան սկսել Է ԱՄՀ-ի հետազոտությունների դեպարտամենտում, որտեղ աշխատել է 1987-1995 թվականներին։ Հիմնադրամում աշխատել է պլեյադայի փայլուն գիտնականների հետ, որոնց շնորհիվ նա մասնակցել է մի շարք հետազոտական նախագծերի։ Վեգի գործընկերների թվում էին Գիլյերմո Կալվոն, Սթենլի Ֆիշերը, Էնրիկե Մենդոզան, Ռատնա Ռախայը և այլ հայտնի տնտեսագետներ։

1995 թվականին հիմնադրամում աշխատանքային պայմանագրի ավարտից հետո Վեգը վերադարձել է Չիկագոյի համալսարան՝ որպես հրավիրված դոցենտ։ Այնուհետև Վեգը երկար ժամանակ տեղափոխվել է Կալիֆոռնիայի համալսարան, որտեղ դարձել է Համալսարանի լատինամերիկյան կենտրոնում համեմատական և արդիական հետազոտությունների ծրագրի ղեկավարը։

Մինչև 2017 թվականը Վեգը դասավանդել է Ջոնս Հոպքինսի համալսարանում։ Նա զարգացող երկրների համար բաց տնտեսության մակրոտնտեսական տեսության դասագրքի հեղինակ է, որը Սթենլի Ֆիշերի կողմից նկարագրվում է որպես «ժամանակակից բաց տնտեսության տեսության համապարփակ, տեսության վրա հիմնված և լավ գրված ցուցադրություն»։ Նախկինում նա ծառայել է նաև որպես անկախ հետազոտող Միջամերիկյան զարգացման բանկում, Կոլումբիայի կենտրոնական բանկում և Մեքսիկայի բանկում։

2017 թվականին Կառլոս Վեգը նշանակվել է Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ[3]։

Տնտեսական տեսության նվաճումներ խմբագրել

Վեգը լայնորեն հայտնի է ակտիվ հրապարակախոսական գործունեության շնորհիվ։ Նրա առավել հայտնի աշխատանքները գրված են գնաճի և դրա կայունացման թեմայով զարգացող տնտեսություններում և անցումային տնտեսություններում[4]։ Բացի այդ, Վեգին են պատկանում զարգացող տնտեսություններում Կենտրոնական բանկերի տոկոսադրույքի քաղաքականության, փոխարժեքի օպտիմալ ռեժիմի, հարկաբյուջետային քաղաքականության ցիկլային բնութագրերի և ֆիսկալ մուլտիպլիկատորի աշխատանքները։ Նրա գլխավոր աշխատանքը, որը գրվել է Սթենլի Ֆիշերի և Ռատնա Ռախայի հետ համատեղ, նվիրված է հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությանը արժութային փոխարժեքի և գնաճի վրա։

Նրանց ուսումնասիրության համաձայն, պետական բյուջեի դեֆիցիտի հետևանքով առաջացած դրամական զանգվածի ընդլայնումը զարգացող տնտեսություններում բարձր գնաճի շարժիչ ուժն է։ Դրամավարկային քաղաքականության եզրակացությունների նշանակությունը ճանաչվել է Կենտրոնական բանկերի ղեկավարության շրջանում։ Մասնավորապես, Վեգի և նրա գործընկերների վերլուծության արդյունքները հիշատակումներ են ստացել Բեն Բերնանկեի (ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի նախագահ 2006-2014 թվալաններին) ելույթում, որը նվիրված էր Լատինական Ամերիկայի գնաճին[5]։

Վեգի մեկ այլ կարևոր աշխատանքը զարգացող տնտեսություններում հարկաբյուջետային քաղաքականության ուսումնասիրությունն էր։ Ստացված եզրակացությունների համաձայն՝ հարկաբյուջետային քաղաքականությունը զարգացող երկրների մեծ մասում ունի շրջիկ բնույթ, այսինքն՝ հարկման դրույքաչափերը նվազում են տնտեսական բումերի ժամանակ և բարձրանում են անկումների ժամանակ, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականությունը թույլ ազդեցություն ունի բաց տնտեսություններում արտադրանքի թողարկման վրա[6]։ Վեգի և գործընկերների եզրակացությունները արժանի են հիշատակման Ջորջ Օսբորնի (Մեծ Բրիտանիայի Գանձապետարանի կանցլեր 2010-2016 թվականներին) ելույթում[7]։

Հրատարակություններ խմբագրել

  • Végh C. Open Economy Macroeconomics in Developing Countries. — Cambridge: MIT Press, 2013.

Առավել հայտնի գիտական հրապարակումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Mathematics Genealogy Project — 1997.
  2. «Carlos A. Vegh, PhD, Fred H. Sanderson Professor of International Economics». The Johns Hopkins University. 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 12-ին.
  3. «Carlos Végh: Chief Economist, Latin America and the Caribbean». World Bank. 2017.
  4. Fischer S., Sahay R. and Vegh C. Modern Hyper- and High Inflations // Journal of Economic Literature. — 2002. — Т. 40. — С. 837-880.
  5. Bernanke B. Inflation in Latin America: A New Era? The Speech at the Stanford Institute for Economic Policy Research Economic Summit. February 11, 2005.
  6. Ilzetzki E., Mendoza E. and Végh C. How big (small?) are fiscal multipliers? // Journal of Monetary Economics. — 2013. — № 2. — С. 239-254.
  7. George Osborne's campaign speech // The Guardian. — 2009.

Արտաքին հղումներ խմբագրել