Կառլոս Ալբերտո Սանչես Մորենո (իսպ.՝ Carlos Alberto Sánchez Moreno, փետրվարի 6, 1986(1986-02-06)[1][2][3], Կիբդո, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ։ «Աստոն Վիլա» ակումբի և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանան մասնակից։ Իր ազդեցիկ կառուցվածքի պատճառով նա ստացել է «ժայռ» մականունը։

Կառլոս Սանչես Մորենո
իսպ.՝ Carlos Sánchez
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 6, 1986(1986-02-06)[1][2][3] (38 տարեկան)
ԾննդավայրԿիբդո, Կոլումբիա
Քաղաքացիություն Կոլումբիա և  Ֆրանսիա[4]
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Carlos Sánchez Moreno Վիքիպահեստում

Ակումբային կարիերա խմբագրել

Կարիերան Ուրուգվայում խմբագրել

Սանչեսը իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Դանուբիո» ակումբի ակադեմիայում։ 2005 թվականին նա տեղափոխվեց «Պիվեր Պլեյտ» և նրա դեբյուտը ակումբում եղավ Ուրուգվայի առաջնությունում։ Ակումբում խաղաց 2 տարի, այդ ժամանակահատվածում 40 խաղում նա խփեց 1 գոլ։

«Վալանսեն» խմբագրել

2007 թվականին Սանչեսը տեղափոխվեց ֆրանսիական «Վալանսեն»։ Ակումբում խաղաց 5 տարի, անցկացրեց 155 խաղ և խփեց 9 գնդակ։ Օգոստոսի 4-ին Սանչեսը խաղաց իր դեբյուտը ակումբի կազմում, Ֆրանսիայի առաջնությունում՝ Լիգա 1-ում[5], ընդդեմ «Թուլուզ»-ի։

«Էլչե» խմբագրել

2013 թվականին Սանչեսը տեղափոխվեց իսպանական «Էլչե»[6]։ Նրա դիմաց վճարել են 3,7 միլիոն եվրո[7]։ Լա Լիգայում նա իր դեբյուտը արեց օգոստոսի 24-ին, ընդդեմ «Ռեալ Սոսեդադ»-ի[8]։

Աստոն Վիլա խմբագրել

2014 թվականին նա տեղափոխվեց անգլիական «Աստոն Վիլա»։ Նրա դիմաց Աստոն Վիլան վճարեց 4,7 միլիոն եվրո։ Օգոստոսի 23-ին նա ակումբում խաղաց իր դեբյուտը, անգլիական Պրեմիեր Լիգայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.lequipe.fr/Football/FootballFicheJoueur26962.html
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  5. Валансьен VS. Тулуза 3:1
  6. Carlos Sánchez: "Di mi palabra al Elche y aquí estoy" (Carlos Sánchez: "I gave my word to Elche and here I am") Արխիվացված 2014-07-29 Wayback Machine; Elche's official website, 16 August 2013 (Իսպաներեն)
  7. El Elche ficha al colombiano Carlos Sánchez (Elche signs Colombian Carlos Sánchez); Las Provincias, 5 August 2013 (Իսպաներեն)
  8. «Эльче VS. Реал Сосьедад 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013—08—24.