Կառլեն Հայրապետյան (գործարար)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառլեն Հայրապետյան (այլ կիրառումներ)

Կառլեն Տոնականի Հայրապետյան (15 նոյեմբեր 1961 թ, Արագածոտնի մարզ, գյուղ Կաքավաձոր)՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածու (1990 թ), գործարար, գիտնական։

Կառլեն Հայրապետյան
Դիմանկար
Ծնվել է1961 թվականի նոյեմբերի 15-ին (58 տարեկան)
ԾննդավայրԱրագածոտնի մարզ, գյուղ Կաքավաձոր
ՔաղաքացիությունԽՍՀՄ, Հայաստան
ՄասնագիտությունՖիզմաթ գիտությունների թեկնածու(1990)(գիտական աստիճան)
ԱշխատանքԳործարար, գիտնական

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 15-ին Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում։ 1978 թվականին ավարտելով տեղի դպրոցը, ընդունվել է ԵՊՀ–ի Ֆիզիկայի ֆակուլտետ։ 1983 թվականին գերազանցությամբ ավարտել է նույն ֆակուլտետը։ 1983-1985 թթ․ աշխատել է Ֆիզիկայի կիրառական Պրոբլեմների ինստիտուտում։ 1983-1985 թթ․ սովորել և ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիա–ի ասպիրանտուրան։ 1988-1990 թթ. աշխատել է համալսարանին կից ռենտգեն կենտրոնում։ 1990 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը՝ «Պինդ մարմնի ֆիզիկա» մասնագիտությամբ և ստացել ֆիզմաթ գիտությունների թեկնածուի կոչում։ 2008 թվականին հիմնադրել է «ԷՔՍ ՌԵՅ ՓՆՋԵՐԻ» լաբորատորիան,որտեղ կատարվել են ֆոնդամենտալ հետազոտություններ՝ պինդ մարմնի ֆիզիկայի բնագավառում[1]։ Շուրջ 30 գիտական հոդվածների և 4 գյուտերի հեղինակ է։

Ձեռնարկատիրական գործունեություն խմբագրել

1991 թվականին ընկերների հետ հիմնադրել է «Փունջ» ընկերությունը, որը զբաղվել է տարատեսակ ապրանքների ներմուծմամբ, արտահանմամբ և մեծածախ վաճառքով։ Lամպ, կաշի, կոշիկ, կարագ,(Valio)[2] խմիչք(Diageo)[3]։ Այնուհետև «Փունջ» ընկերությունը գնել է «Արդշինբանկ» ՓԲԸ–ի 16% բաժնետոմսեր, որոնք կորցրել է 2002 թվականին, երբ «Արդշինբանկ» ՓԲԸ–ն սնանկացել է։ 2001 թվականին հիմնադրել է «ՄԱՌՆԻԿ»[4] սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը հանդիսանում է «Փունջ» ընկերության իրավահաջորդը։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ և երկու թոռ։

Ծանոթագրություններ խմբագրել