Կառլեն Ավետիսյան (նկարիչ)
հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառլեն Ավետիսյան (այլ կիրառումներ)
Կառլեն Կարապետի Ավետիսյան (նոյեմբերի 28, 1940, Արևշատ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 7, 2004[1], Երևան, Հայաստան), հայ նկարիչ։
Կառլեն Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1940 |
Ծննդավայր | Արևշատ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 7, 2004[1] (63 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1961) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1969) |
Մասնագիտություն | նկարիչ և դասախոս |
Թեմաներ | կերպարվեստ |
Կենսագրություն
խմբագրելԿառլեն Ավետիսյանը ծնվել է Շիրակի մարզի Արևշատ գյուղում։ 1961 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1970-1988 թվականներին եղել է Հայաստանի հուշարձանների պահպանության վարչությունում նկարիչ-վերականգնող, 1996-2004 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում[2][3]։
Մահացել է Երևանում։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Ծաղկի տոն» (1989)
- «Ընտանիք» (1989)
- «Կոմպոզիցիա» (1996)
- «Առավոտ լուսո» (1998)
- «Ադամի անկումը» (1999)
- «Տոնախմբություն» (2000)
- «Ծաղկունք» (2000)
- «Կենաց ծառ» (2000)
- «Գարուն» (2000)
- «Արարում» (2001)
- «Կինն ու ձին» (2002)
Մատենագիտություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=1576
- ↑ «Zarkfoundation - Կառլեն Ավետիսյան». zarkfoundation.com.
- ↑ Avagyan, Vahan. «Welcome to 15's site». www.iatp.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Արարում և երկրային արարվածքներ | Hanuman Home Library». library.gratun.am (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Արարում և երկրային արարվածքներ». Modus Vivendi Center (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.