Կապոսի դպրոց, հայ գրչության և ուսումնառության կենտրոն։ Գործել է համանուն վանքում (Երզնկայից արևմուտք, Գոհանամ լեռան ստորոտին)։

Պատմություն

խմբագրել

Վանքը հիմնադրվել է 12-րդ դարում, գրչության արվեստը ծաղկել է 13-15-րդ դարերում (13-րդ դարից դարից հայտնի է երկու ձեռագրի ընդօրինակություն)։ Կապոսի դպրոցը համբավ է ձեռք բերել հատկապես 14-րդ դարի վերջերից, երբ րաբունապետ է եղել Տաթևի համալսարանի սան Գևորգ Երզնկացին, որին այստեղ էր ուղարկել իր դասընկեր և համալսարանի րաբունապետ Գրիգոր Տաթևացին։ Կապոսի դպրոցում ուսանելու էին գալիս Հայաստանից և այլ վայրերից։

Հակոբ Ղրիմեցին այստեղ հմտացել է տոմարագիտության մեջ և հետագայում այդ առարկան դասավանդել նույն, ապա՝ Մեծոփավանքի դպրոցում։ Գևորգ Երզնկացու մահից հետո (1416) մի քանի տասնամյակ անշքացել է Կապոս դպրոցը, բայց վերստին ծաղկել և համալսարան է դարձել Հովհաննես Համշենցու րաբունապետության օրոք։

Հովհաննես Քաջ Հռետորի անխոնջ գործունեությամբ և Ներսեսի առաջնորդությամբ Կապոսի վանքը իրեն է ձգել ուսումնատենչ անձանց։ Հովհաննես Համշենցուն հաջորդել են (1497) իր սաներ Ներսեսն ու Ատեփանոսը։ Կապոսի վանքում են ընդօրինակվել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող 114, 620, 2074, 2487, 5364, 3487 (Հակոբ Ղրիմեցու ժողովածուն, 1389), 2074 (Քարոզգիրք, 1416), 3275 (Լուծմունք, 1494, գրիչ՝ Մաղաքիա Բաբերտացի) ձեռագրերը։ Ընդօրինակությունների մի մասն էլ պահվում է Երուսաղեմի և Վիեննայի մատենադարաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 265