Կապոդաստր
Կապոդաստր (իտալ.՝ capo - գլխիկ, վերևի մաս և tasto - լադ), սեղմիչ, որն օգտագործվում է լարային-կսմիթահար գործիքները նվագելիս (կիթառ, բալալայկա, մանդոլին), արհեստական կարճացման ճանապարհով լարերի հնչող մասի բարձր վերադաշնակման համար։ Կապոդաստրը սկորդատուրայի մասնավոր դեպքն է, որը վաղուց օգտագործվում է շատ լարային գործիքների վրա։
Կապոդաստրը փոխում է կիթառի բարձր ներդաշնակությունը գրիֆի լադերից մեկի վրա դրա տեղադրման շնորհիվ։ Դասական կիթառի վրա օրինակ․
Նորմալ (ստանդարտ) ներդաշնակություն՝ E B(H) G D A E։
Առաջին լադի վրա կապոդաստրի տեղադրման ժամանակ՝ F C G# D# A# F։
Առաջին պատենտավորված կապոդաստրը ստեղծվել է Ջեյմս Էշբորնի կողմից Կոնեկտիկուտ նահանգի Ուոլքոթվիլ քաղաքում[1]։
Ալտերնատիվ ձայների մասնավոր կապադաստրի օգտագործման օրինակ կարելի է լսել կիթառահար Անտուան Դյուֆուրի մոտ[2]։
Դիզայն
խմբագրելՇատ հարյուրամակների ընթացքում կապոդաստրները եղել են օգտապաշտական սարքեր, բայց վերջին տարիներին կապոդաստրների էսթետիկային սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել։ G7th Capo ընկերությունը թողարկել է Performance 2 Celtic Special Edition դիզայնը[3]։ Հիմա կապոդաստրները թողարկվում են տարբեր գույներով ու նախշերով[4]։ Thalia Capos ընկերությունը ևս մի քայլ է արել և հիմա առաջարկում է հարյուրավոր ձևերի կապոդաստրներ, որոնք պատրաստված են տարբեր տոնային բնափայտերից[5]։
Փաստեր
խմբագրել- Իտալերենով «capotа́sto» բառը, որից հայտնվել է «կապոդաստր» տերմինը, նշանակում է լարային գործիքի վերևի շեմիկը (զրոյական լադ)[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ History of the Guitar Capo Արխիվացված 2015-10-30 Wayback Machine, theguitarcapo.com (accessed 02/27/15)
- ↑ Antoine Dufour (2007 թ․ մարտի 5). «Toi et Moi (You and I) by Antoine Dufour». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին – via YouTube.
- ↑ «G7th, The Capo Company Discover your inner Celt». www.g7th.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Acoustic Guitars - Kyser Musical Products». www.kysermusical.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ ThaliaCapos.com. «Thalia Capos: The World's Best Guitar Capos». ThaliaCapos.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Capotatso // James Franklin Warner. A Universal Dictionary of Musical Terms. J. H. Wilkins & R. B. Carter, 1842. С. XIX.(անգլ.)