Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում (աշխատություն)

Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում (ռուս.՝ Развитие капитализма в России), Վլադիմիր Լենինի աշխատությունը, ուր հետազոտվում են Ռուսաստանի տնտեսական և սոցիալ-դասակարգային կառուցվածքը, մարքսիստական տնտեսագիտության գաղափարախոսության դիրքերից տրվում 19-րդ դարի վերջին քառորդում կապիտալիզմի զարգացման վերլուծությունը։

Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում
Развитие капитализма в России
ԵնթավերնագիրПроцессъ образованія внутренняго рынка для крупной промышленности
ՀեղինակՎլադիմիր Լենին
Տեսակգրական ստեղծագործություն, ստեղծագործական աշխատանք և հրատարակություն
Ժանրէսսե
Թեմաքաղաքականություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1899
Հրատարակված էQ115470701?
Հրատարակման տարեթիվ1899

Գրվել է 1896—1899 թվականներին, հրատարակվել՝ 1899մարտին, երբ Լենինը տարագրության մեջ էր Սիբիրում։ «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում» աշխատությունը խոշորդ ներդրում էր համարվում մարքսիստական տնտեսագիտական տեսության մեջ, ուղղված էր «լեգալ մարքսիզմի» և նարոդնիկության գաղափարների դեմ։ Լենինն առանձնացնում էր կապիտալիզմի պատմական զարգացման երկու փուլ՝ բնատնտեսության վերածումը ապրանքայինի, ապրանքայինը՝ կապիտալիստականի։ Քննարկելով մանրապրանքային արտադրությունը՝ Լենինը փորձում էր ցույց տալ կապիտալիստական հարաբերությունների զարգացման ընթացքը, երբ խորանում էր «դասակարգային շերտավորումը», մի բևեռում առաջանում են արդյունաբերական մանր կապիտալիստները, մյուսում՝ պրոլետարները և կիսապրոլետարները։

Ընդհանրացնելով Ռուսաստանում կապիտալիզմի զարգացման նյութը, Լենինը համակողմանիորեն բացահայտել է ֆեոդալիզմի համեմատ կապիտալիզմի առաջադիմական նշանակությունը, կապիտալիստական տնտեսակարգի հակամարտ հակասությունները, ցույց տվել, որ այդ հակասությունները դրսևորվում են «բուրժուազիայի դեմ պրոլետարիատի դասակարգային պայքարի ուժեղացման», «պրոլետարիատի՝ որպես կապիտալիզմի գերեզմանափորի, կազմակերպվածության և համախմբվածության մեջ»։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 261