Կապիկների մոլորակը։ Պատերազմ

«Կապիկների մոլորակը. Պատերազմ»[10] (անգլ.՝ War for the Planet of the Apes), ռեժիսոր Մետ Ռիվզի ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմը։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսի 14-ին, իսկ Ռուսաստանում՝ 2017 թվականի հուլիսի 13-ին[11]։

Կապիկների մոլորակը։ Պատերազմ
անգլ.՝ War of the Planet of the Apes
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1], հետապոկալիպսիսյան ֆիլմ, հակաուտոպիական ֆիլմ, դրամա, մարտաֆիլմ, ռազմական ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԿապիկների մոլորակը
Թվական2017, օգոստոսի 3, 2017[2], հուլիսի 14, 2017, հուլիսի 13, 2017[3][4] և հուլիսի 14, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄեթ Ռիվզ[5][6][1]
ՊրոդյուսերՓիթեր Չերնին, Ռիկ Ջաֆֆա և Ամանդա Սիլվեր
Սցենարի հեղինակՄարկ Բոմբաք և Մեթ Ռիվզ[7]
ԴերակատարներԷնդի Սերքիս[6][8], Ջուդի Գրիր, Վուդի Հարելսոն, Սթիվ Զան, Քարին Քոնովալ, Թերի Նոթարի, Սառա Քեննինգ[7], Մաքս Լոյդ Ջոնս[7], Ալեսանդրո Ջուլիանի[7], Թայ Օլսոն[7], Ալեքս Փաունովիչ[7] և Ռոջեր Քրոս[7]
ՕպերատորՄայքլ Սերեզին
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո
ՄոնտաժՈւիլյամ Հոյ
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Նկարահանման վայրԱլբերտա և Վանկուվեր
ԿինոընկերությունChernin Entertainment
Տևողություն140 րոպե
Շահույթ490 664 238 $[9]
ՆախորդԿապիկների մոլորակը։ Հեղափոխություն
ՀաջորդԿապիկների մոլորակը։ Թագավորություն
 War for the Planet of the Apes Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Կեսարն ու իր կապիկները պատրաստվում են դիմակայել մարդկանց բանակին, որի գլխավորը մի անխիղճ Գնդապետ է։ Այն բանից հետո, երբ կապիկները մեծ կորուստ են ունենում, Կեսարը ստիպված է լինում պայքարել իր մութ պարզունակ բնազդների և վրեժխնդրության ցանկության դեմ։ Պատմությունը Կեսարին ու Գնդապետին կանգնեցնում է իրար առաջ. այդ պայքարը որոշիչ է դառնում երկու տեսակների և ամբողջ մոլորակի ապագայի համար։

Դերեր խմբագրել

Դերասան Դեր
Էնդի Սերքիս Կեսար Կեսար
Սթիվ Զան «Վատ Կապիկ» «Վատ Կապիկ»
Կարին Կանովալ Մորիս Մորիս
Տերի Նոտերի Հրթիռ Հրթիռ
Ջուդի Գրիր Կորնելիա Կորնելիա
Մաքս Լլոյդ-Ջոնս Կապուտաչք Կապուտաչք
Մայքլ Ադամտուեյթ Լուկա Լուկա
Թայ Օլսոն Ռեքս Ռեքս
Ալեքս Պաունովիչ Ուինտեր Ուինտեր
Ալեսանդրո Ջուլիանի Կապյո Կապյո
Սառա Քեննինգ
Վուդի Հարելսոն Մակկալոու գնդապետ Մակկալոու
Ամիա Միլլեր Նովա Նովա
Հեբրիել Չավարիա Պատմող Պատմող
Չադ Ռուկ Բոյլ Բոյլ

Արտադրություն խմբագրել

Մշակում խմբագրել

«Կապիկների մոլորակը։ Հեղափոխություն» ֆիլմի թողարկումից հետո 20th Century Foxը և Chernin Entertainment-ը Մեթ Ռիվզի հետ պայմանագիր են կնքում երրորդ մասը նկարահանելու համար։ 2014 թվականի հունվարի 7-ին ստուդիան հայտարարեց, որ Ռիվզը վերադառնում է տրիկվել, իսկ սցենարը գրելու է Մարկ Բոմբեկը։ Պրոդյուսերները լինելու են Փիթեր Չարնին, Դիլան Քլարկը, Ռիկ Ջաֆան և Ամանդա Սիլվերը[12][13]։ 2015 թվականի մայիսին հայտնի դարձավ ֆիլմի պաշտոնական անունը՝ «Կապիկների մոլորակը։ Պատերազմ»[14]։

Քաստինգ խմբագրել

2015 թվականի օգոստոսին Deadline.com-ը հաղորդեց, որ Հեբրիել Չավարիան դեր է ստացել նկարահանվելիք ֆիլմում[15]։ 2015 թվականի սեպտեմբերին The Hollywood Reporter-ը հաղորդեց, որ Վուդի Հարելսոնը պետք է կատարի գլխավոր անտագոնիստի դերը[16]։ 2015 թվականի հոկտեմբերին դերասանական կազմին միացավ Զան Սթիվը[17]։ Հայտարարվեց նաև, որ երիտասարդ դերասանուհի Ամիա Միլլերը անորոշ դեր է ստացել։ Ջուդի Գրիրը և Կարին Կանովալը կվերադառնան իրենց՝ Կոռնելիայի և Մորիսի դերերով[18][19]։ Ալեքս Պաունովիչը և Սառա Քեննինգը ստացել են անհայտ պրիմատների դերեր[20][21]։ Չադ Ռուկը դերասանական կազմին միացել է 2015 թվականի նոյեմբերին[22]։

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2015 թվականի հոկտեմբերի 14-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում՝ Hidden Fortress աշխատանքային վայրում[23][24]։ Մոտ հինգ օր ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Կանանասկիս քաղաքում (հունվարի վերջին և փետրվարի սկզբին)[25]։ Մարտին Էնդի Սերքիսը հայտարարեց, որ իր մասնակցությամբ նկարահանումների հատվածն ավարտվել է[26]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմի սկզբնական թողարկման ժամանակը 2016 թվականի հուլիսն էր։ Սակայն 2015 թվականի հունվարին 20th Century Fox-ը հետաձգեց ֆիլմի ցուցադրումը մինչև 2017 թվականի հուլիսի 14-ը[27]։

Շարունակություն խմբագրել

2014 թվականի նոյեմբերի կեսին MTV News-ի հետ հարցազրույցի ժամանակ Էնդի Սերքիսը հնարավոր շարունակության մասին ասել է. «Հնարավոր է՝ լինեն երեք ֆիլմեր, հնարավոր է չորս, հնարավոր է նաև հինգ։ Ո՞վ գիտի, ճանապարհորդությունը կշարունակվի»[28]։ 2016 թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ չորրորդ ֆիլմն արդեն ներառվել է ստուդիայի պլաններում[29][30]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=226244.html
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
  5. http://www.imdb.com/title/tt3450958/
  6. 6,0 6,1 http://www.filmaffinity.com/es/film261787.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. http://www.imdb.com/title/tt3450958/fullcredits
  9. http://www.boxofficemojo.com/movies/?id=planetoftheapes16.htm
  10. 20th Century Fox Russia (2016 թ․ դեկտեմբերի 22). «Планета обезьян: Война Официальный трейлер HD». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. «Планета обезьян: Война» (ռուսերեն). Бюллетень кинопрокатчика. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
  12. Mike Fleming Jr (2014 թ․ հունվարի 8). «Matt Reeves To Helm 'Planet Of The Apes 3'» (ամերիկյան անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  13. «The damn dirty apes will return yet again, as UNTITLED PLANET OF THE APES (not the official title) stakes out 7/29/16». Twitter. 15 янв. 2014 г. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  14. MATT GOLDBERG (2015 թ․ մայիսի 14). «New Planet of the Apes Movie Title Revealed» (ամերիկյան անգլերեն). Collider.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  15. Mike Fleming Jr, Patrick Hipes (2015 թ․ օգոստոսի 24). «'War For The Planet Of The Apes' Recruits Gabriel Chavarria For Lead Role» (ամերիկյան անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  16. Borys Kit (2015 թ․ սեպտեմբերի 15). «Woody Harrelson to Play Villain in New 'Planet of the Apes' Movie (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  17. Thom Geier (2015 թ․ հոկտեմբերի 12). «Steve Zahn to Play New Ape in Next 'Planet of the Apes' Movie» (ամերիկյան անգլերեն). thewrap.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  18. Erik Pedersen (2015 թ․ հոկտեմբերի 13). «Eugene Cordero Heads To 'Kong: Skull Island'; Amiah Miller Joins 'War For The Planet Of The Apes'» (ամերիկյան անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  19. Borys Kit (2015 թ․ հոկտեմբերի 19). «Judy Greer Returning to 'Planet of the Apes' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  20. Ross A. Lincoln (2015 թ․ հոկտեմբերի 23). «Aleks Paunovic To Make 'War For The Planet Of The Apes'; Newcomer Zachary Haven Joins 'Bastards'» (ամերիկյան անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  21. Ross A. Lincoln (2015 թ․ հոկտեմբերի 27). «Sara Canning To Monkey Around In 'War For The Planet Of The Apes'» (ամերիկյան անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  22. Ross A. Lincoln (2015 թ․ նոյեմբերի 4). «Elaine Hendrix Joins 'Shot'; Chad Rook Fights In 'War For The Planet Of The Apes'» (ամերիկյան անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  23. Scott Brown (11.05.2015). «Hollywood North: Bruce Lee biopic begins filming in Vancouver next month». calgaryherald.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  24. «War for the Planet of the Apes Filming Starts - SuperHeroHype» (ամերիկյան անգլերեն). SUPERHEROHYPE. 2015 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  25. ERIC VOLMERS, CALGARY HERALD (2015 թ․ նոյեմբերի 12). «Parts of Planet of the Apes sequel to be shot in Alberta in January» (ամերիկյան անգլերեն). calgaryherald.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  26. «Andy Serkis unsure about Tin Tin sequel». tv3.ie. 29th Mar 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  27. Erik Pedersen (2015 թ․ հունվարի 6). «Fox Pushes 'Apes' Sequel By A Year; 'X-Men' Spinoff, 'Assassin's Creed' Set For 2016» (ամերիկյան անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  28. KEVIN P. SULLIVAN (11/20/2014). «Current 'Planet Of The Apes' Series Might Not Be Just A Trilogy». MTV. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  29. Angie Han (2016 թ․ հոկտեմբերի 11). «War for the Planet of the Apes Sequels: What's Next?». Slashfilm (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  30. LUKE OWEN (2016 թ․ հոկտեմբերի 12). «Planet of the Apes 4 already being developed». Flickering Myth (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապիկների մոլորակը։ Պատերազմ» հոդվածին։