Կապադովկիայի պատմություն
Կապադովկիա (հուն․՝ Καππαδοκία, պարս.՝ کاپادوکیه (Kâpâdukiye) — «Չքնաղ ձիերի երկիր», լատին․՝ Cappadocia, թուրքերեն՝ Kapadokya), Փոքր Ասիայի արևելքում բնակավայրի պատմական անվանում, որը գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում։ Այն կիրառության մեջ է մտել դեռևս անտիկ ժամանակներում և կիրառվում է նաև մեր օրերում։ Շրջանը չունի հստակ քաղաքական սահմաններ, քանի որ դարերի ընթացքում դրանք նշանակալիորեն փոփոխվել են։


Կապադովկիայի պատմությունը ներառում է բավականին երկար ժամանակաշրջան։ Կապադովկիան՝ ի համեմատ այլ փոքրասիական շրջանների, մտնում է այն վայրերի ցուցակի մեջ, որտեղ հայտնաբերվել են մարդկային քաղաքակրթության հնագույն հուշարձաններ։ Մ. թ. ա. մոտ XVIII դարում տարածքը բնակեցվել է խեթերի կողմից։ Հետագա դարերի ընթացքում Կապադովկիան անցնում էր միդիացիներից պարսիկներին և մակեդոնացիներին։ Մ.թ. I դարում Կապադովկիան դարձել է Հռոմեական կայսրության նահանգ, իսկ ավելի ուշ անցել է Բյուզանդիային։ Սկսած XI դարից՝ սկսվեց տարածքի բնակեցումը սելջուկների և օսմանցիների կողմից։ Ներկայումս տարածքը Թուրքիայի մաս է կազմում։
Հիմնական տարեթվեր
խմբագրել- Մ. թ.ա. մոտ 13-րդ դար — նվաճումներ խեթերի կողմից,
- Մ. թ. ա. 585 — նվաճումներ մակեդոնացիների կողմից,
- Մ. թ. ա. 546 — նվաճումներ պարսիկների կողմից,
- Մ. թ. ա. 333 — նվաճումներ Ալեքսանդր Մակեդոնացու կողմից,
- Մ. թ. ա. 301 — Արիարաթ II ստեղծում է Կապադովկիա թագավորությունը,
- Մ. թ. ա. 93 – նվաճումներ հայերի կողմից[1],
- 17 – դառնում է Կապադովկիայի հռոմեական նահանգ (միավորվում է Պոնտոսի և Փոքր Հայքի հետ)
- 1071 ― մտնում է Փիլարտոս Վարաժնունու հայկական պետության կազմի մեջ[2][3]
- 1087 — տարածքը նվաճում են սելջուկները,
- 1515 — Կապադովկիայի վերջնական միացումը Օսմանյան կայսրությանը,
- 1915 – հայկական բնակչության բնաջնջումը Հայոց ցեղասպանության ընթացքում,
- 1923 – հունական բնակչության արտաքսում,
- 1919 թվականից — Թուրքիայի Հանրապետության կազմում է, պաշտոնապես 1923 թվականից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Страбон, География. Книга XI
- ↑ Алексей Сукиасян // ИСТОРИЯ КИЛИКИЙСКОГО АРМЯНСКОГО ГОСУДАРСТВА И ПРАВА (XI—XIV ВВ)
- ↑ В. П. Степаненко // Государство Филарета Варажнунии // Античная древность и средние века. — Свердловск, 1975. — Вып. 12. — С. 86-103 [1] Արխիվացված 2012-04-09 Wayback Machine архив Արխիվացված 2012-10-12 Wayback Machine