Կաննոն աստվածուհու արձան (Սենդայ)
Աստվածուհի Կաննոնի արձանը (ճապ.՝ 仙台 大観音), գթասրտության աստվածուհի Կաննոնի քարե մեծ արձանը, տեղակայված է Սենդայ քաղաքի Իձումի շրջանում։ Սենդայական արձանը աստվածուհի Կաննոնի ամենաբարձր արձանն է աշխարհում (100 մետր), աստվածուհու ամենաբարձր արձանը Ճապոնիայում, 5 ամենաբարձր արձաններից մեկը աշխարհում 2018 թվականի տվյալներով։
Կաննոն աստվածուհու արձան (Սենդայ) | |
---|---|
Տեսակ | բուդդայական տաճար և colossal statue? |
Ստեղծում | սեպտեմբերի 1, 1991 |
Բարձրություն | 100 մետր |
Երկիր | Ճապոնիա |
Բնակավայր | Izumi-ku? |
Հիմնական թեմա | Guan Yin? |
պատկերված են
| |
կայք | |
Sendai Daikannon Վիքիպահեստում |
Նկարագրություն
խմբագրելՍենդայ Դայկաննոն 100 մետրանոց արձանը կառուցվել է 1991 թվականին Սենդայ քաղաքում։ Արձանը պատկերում է բուդդայական աստվածուհի Կաննոնին, որն աջ ձեռքով պահում է Նյոիհոձիյա ցանկության մարգարիտը և ձախ ձեռքում՝ իմաստության ջրով մեծ գավաթ[1], որը նրան ներկայացնում է ինչպես «ցանկություն իրանայացնող Կաննոն»։
Հուշարձանի մեջ այցելուների համար գործում է վերելակ, որով նրանք կարող են բարձրանալ հուշարձանի գագաթը (12-րդ հարկ), որտեղ տեղակայված է աստվածուհուն նվիրված տաճարը, որտեղից բացվում է պանորամային տեսարան դեպի Սենդայ։ Վայրեջքը կատարվում է հուշարձանի ներսում գտնվող աստիճաններով։ Յուրաքանչյուր հարկում կա փայտե պահարաններում տեղակայված բուդդայի 8-ական արձանիկներ, ընդհանուր 108 հատ, որոնք մարմնավորում են մարդկային տանջանքները և մոլորությունները[2]։
Կառույցի մուտքը վիշապի երախի տեսքով է։ Առաջին հարկի դահլիճում տեղակայված են աստվածուհիների 33 արձաններ, որոնք բնութագրում են մարդկային ցանկությունները և չինական օրացույցի չինական կերպարներին համապատասխանող 12 արձաններ։
Ըստ լեգենդի՝ Կաննոն աստվածուհու մարմնացումներից մեկը Մանեկի-նեկո «կանչող կատուն» է, ինչպես նաև նրա անունով ճապոնական Canon ընկերություն[3]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Սենդայ Դայկանոն արձան — Կաննոն աստվածուհիН». Liveinternet. 2014 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- «Սենդայում Կաննոն աստվածուհու արձան». Liveinternet. 2014 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- Илья Захаров (2018 թ․ օգոստոսի 10). «Աշխարհի ամենաբարձր արձանները». Basetop. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.