Կանկունի ստորջրյա թանգարան

Կանկունի ստորջրյա թանգարան, (իսպ.՝ Museo Subacuático de Arte, հայտնի է որպես MUSA), շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը գտնվում է Մեքսիկայի Կանկուն քաղաքում։ Այն նվիրված է արվեստի պահպանությանը։ Ընդհանուր հաշվով թանգարնն ունի 500 ցուցանմուշ, որոնց մեծ մասը ստեղծվել են Ջեյսոն դը Կերի Թայլորի կողմից, իսկ մնացածը՝ հինգ այլ քանադակագործների կողմից[1]։ Աշխատանքները գտնվում են օվկիանոսի հատակին՝ միմյանցից հինգ-վեց մետր հեռավորություն ունեցող երեք տարբեր «սրահներում»՝ Կանկուն ազգային պարկում։ Թանգարանի միտքը ջրային այգու տնօրեն Ջեյմ Գոնսալես Կանտոյինն է եղել, ում օգնել են քանադակագործները[2]։ Աշխատանքները սկսվել են 2009 թվականին, ավարտվել՝ 2013 թվականին։

Կանկունի ստորջրյա թանգարան
Տեսակթանգարան և պատկերասրահ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՏեղագրությունԿանկուն
Ղեկավարության նստավայրAlfredo V. Bonfil, Benito Juárez Municipality, Կինտանա Ռոո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հիմնադրվել է2010
Կայքmusamexico.org
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

2008 թվականի սկզբին Ջեյմ Գոնսալես Կանտոն և Ջեյսուն դը Կերես Թայլորը սկսեցին նախագծել ստորջրյյա թանգարանը, որը պետք է իր բնույթով վերածվեր կորալային խութերի[1]։

Դոկտոր Ջեյմ Գոնսալես Միկին նկատել էր, որ բնական կորալյան խութերը վնասվում էին զբոսաշրջիկների, խարիսխների, ջրասույզների կողմից։ Նա նաև նկատել էր, որ Կանկունի կորալյան խութերը ամենաշատն են վնասվում, քանի որ ջրասույզների և ջրասուզակով սուզվողների ամենամեծ հետաքրքրությունները հենց դրանց հետ էին կապված[3]։

Ավելի վաղ՝ 2005 թվականին, Դոկտոր Գոնսալես Կանտոն Կանկունի նավորդական ասոցացիայի նախագահ Ռոբերտո Դիաս Աբրահամին առաջարկեց ջրասույզներին և ջրասուզակով սուզվողներին տեղափոխել այնպիսի տարածք, որտեղ որոշակի կորալյան խութեր ունեցող բետոններ կան տեղադրված, որպեսզի նրանցից պաշտպանեն Մանչոնսի խութերը։ Մինչև 2008 թվականի հունվարը Դիաս Աբրահամը թողեց այս ծրագիրը՝ այն համոզմամբ, որ շատ ավելի երկար տարիներ հարկավոր կլինեն, որպեսզի արհեստական կորալային այգիները զարգանան ու գրավչության առարկա դառնան, իսկ Գոնսալես Կանտոն համառում էր։ Զբաղվելով արհեստական խութերի ուսումնասիրությամբ՝ նա հանդիպեց բրիտանացի քանդակագործ Ջեյսոն դեԿեյրեսին, ով կիրառում էր ստորջրյա քանդակներ՝ Գրենադայի ծրագրի համար ստեղծելու արհեստական խութեր, որը ներկայացրել էր արվեստի նշանակությունը՝ Մոլիների ստորջրյա քանդակների պարկի պահպանման գործում։ Նա այդ ժամանակ նաև ջրասուզային հրահանգիչ էր Կարիբյան ծովում, որը նրան թույլ էր տվել արվեստը տարբեր կողմերից ուսումնասիրել[4]:

Ռոբերտո Դիաս Աբրահամը համաձայնեց Թայլորի ստորջրյա թանգարան ստեղծելու ծրագրին։ Վերջապես թանգարանը ստեղծվեց, իսկ Թայլորը պայմանագիր կնքեց կատարելու սկզբնական աշխատանքները տեղադրելով գրեթե 500 քանդակներ այլ մեքսիկացի քանդակագործների հետ համատեղ։ Մինչև 2010 թվականի ավարտը Թայլորի քանդակներն արդեն տեղադրված էին[5][6]։

2013 թվականի վերջին՝ Կանկունի ստորջրյա թանգարանի հիմնադրումից 5 տարի անց, ընդհանուր հաշվով 500 բետոնե քանդակները, որոնք կազմում էին Կանկունի ստորջրյա հավաքածուն, արդեն տեղադրվել էին օվկիանոսի հատակին։ Դրանցից 478-ը ստեղծվել էին Ջեյսոն դը Կեյրս Թայլորի կողմից, իսկ մնացածը՝ մեքսիկացի արվեստագետների կողմից։ 477 քանդակները ցուցադրվեցին Մանչոնս պատկերասրահում, իսկ 23-ը Նիզուս պատկերասրահում։ Ի հավելումն սրան, Գովերնմենթ հատուկ պահպանվող տարածք այցելած 500․000 այցելուներից ավելի քան 100․000-ը այցելել է կանկուն ստորջրյա թանգարան 2013 թվականի ընթացքում։

«Լուռ զարգացում» խմբագրել

Ջեյսոն դը Կեյրես Թայլորը իր հավաքածուն անվանել է «Լուռ զարգացում»։ Այս հավաքածուի քանդակները նպատակ ունեն ցույց տալու մարդկանց և շրջակա միջավայրի փոխազդեցությունները՝ և դրական և բացասկան կողմերից։ Նա ցույց է տալիս, թե ինչպես մարդը կարող է ապրել բնության հետ և ստեղծել երկուսի համար էլ պիտանի ապագա, և միանույն ժամանակ, թե ինչպես են մարդիկ փչացրել բնությունը, տվյալ դեպքում, հատկապես կորալյան խութերը և անփութորեն վերաբերվել դրանց[7]։

«Լուռ զարգացման» քանդակները ցույց են տալիս, թե ինչպես են որոշ մարդիկ տեսնում շրջապատն ու ընդունում այն, մինչդեռ ուրիշները թաքցնում են իրենց դեմքերը։ քանդակներից յուրաքանչյուրն այպես է պատրաստված, նման լինի տեղական ձկնորսային համայնքին, որտեղ և ապրում է Թեյլորը։ Քանադկներից յուրաքանչյուրն ունի իր անհատականությունն ու հատկանիշները։ Թեյլորն, իր հերթին, բծախնդրորեն աշխատել է յուրաքանչյուր դետալի վրա, որպեսզի սկսած մազի ծայրից, մինչև հագուստները լինեն կատարյալ։

Դրանցից է, օրինակ, մի փոքրիկ աղջիկ, որ իր թույլ ժպիտով վեր է նայում մակերեսին, վեց գործարարներ՝ ձեռքերը խրված ավազի մեջ՝ առանց ուշադրություն դարձնելու իրենց շուրջը, և մի մարդ գրասեղանի շուրջ, շունը կողքին պառկած, բայց հոգնած ու կտրված շրժապատից։ Աշխատանքի համար Թեյլորից պահանջվեց 18 ամիս և 120 ժամ՝ աշխատելով ջրի տակ, օգտագործելով 120 տոննա բետոն, ավազ և մանրախիճ, 3800 մետր ապակեթել և 400 կգ սիլիկոն[7]։ Քանդակները ստեղծվել են pH չեզոք ծովային բետոնով, որ պատրաստվել է ծովային պարկի պաշտոնյաների և Կանկուն նավորդական ասոցաիցիայի օժանդակությամբ։ Քանդակները ստեղծվել են ցամաքի վրա, այնուհետև մաքրվել ու տեղափոխվել ջրի հատակը, ուստի դրնաք չունեն որևէ տեսակի քիմական նյութեր իրենց վրա, որկարող են վնաս հասցնել ջրին, կենդանիներին կամ խութերին[4]։

Որոշ մարջաններ են (ինչպիսին է կրակե մարջանը) տեղադրվել սկզբնական քանդակների վրա և մոտ։ «Լուռ զարգացում»-ը երկու նպատակ հետապնդող արվեստի աշխատանքների հավաքածու է․ առաջինը՝ հենց քնդակները, երկրորդը՝ բնության պահպանությունը[8]։

Թանգարան խմբագրել

Կան երեք պատկերասրահներ. երկուսը՝ ստորջրյա, մեկը՝ ցամաքում։ Կանկունի ստորջրյա թանգարանը թույլտվություն ստացավ սուզելու 1200 քանդակներ Ազգային ծովային պարկի 10 տարբեր տարածքներում։ Կուբացի քանդակագործ Էլիեր Ամադո Գիլի «Օրհնանքներ»-ը տեղադրվեցին նոր պատկերասրահում, որը կոչվում է «Չիտալ»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Perdomo, Gabriela. “Is Art Better down Where It’s Wetter?” Maclean’s 125, no. 9 (March 12, 2012): 82–82.
  2. Vance, Erik. “The Art of Distraction.” Scientific American 309, no. 2 (August 2013): 16–16.
  3. Epstein, Robert. “Portfolio: Jason deCaires Taylor’s ‘Silent Evolution’ Underwater Sculptures.” The Independent. March 15, 2014. Accessed January 23, 2015.
  4. 4,0 4,1 Geiling, Natasha. "Can Underwater Art Save the Ocean’s Coral Reefs?" Smithsonian, June 10, 2014.
  5. «Dive Briefs — Curious Company». Sport Diver. PADI: 14–15. June 2010.
  6. «Cancun underwater museum». Sydney Morning Herald. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 8-ին.
  7. 7,0 7,1 “Artist Completes Artificial Reef, ‘The Silent Evolution, ’ Installing 400 Sculptures Underwater.” LA Times Blogs - Outposts, November 1, 2010.
  8. Taylor, Jason deCaires. “Swimming with Sculptures.” New Scientist 212, no. 2843 (December 17, 2011): 48–48.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանկունի ստորջրյա թանգարան» հոդվածին։