Կանդիդո Լոպես (օգոստոսի 29, 1840(1840-08-29)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա - դեկտեմբերի 31, 1902(1902-12-31)[1][2], Baradero, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի նկարիչ և զինվորական, համարվում է 19-րդ դարի ամենահայտնի արգենտինացի նկարիչներից մեկը։ Նկարիչը հայտնի է հիմնականում Պարագվայի պատերազմի մարտերի իր մանրամասն նկարներով[3]։

Կանդիդո Լոպես
Ծնվել էօգոստոսի 29, 1840(1840-08-29)[1][2]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Վախճանվել էդեկտեմբերի 31, 1902(1902-12-31)[1][2] (62 տարեկան)
Մահվան վայրBaradero, Բուենոս Այրես, Արգենտինա
ՔաղաքացիությունԱրգենտինա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր և մարտանկարչություն
 Cándido López Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լոպեսն արդեն հայտնի էր 17 տարեկանում, թեև նա սկսեց իր կարիերան որպես դագերոտիպիստ լուսանկարիչ։ Առաջին յուղանկարը նա նկարել է 1858 թվականին, կոչվում էր «Մուրացկան»։ Այդ տարի նա նկարել է նաև իր ինքնադիմանկարը։

1859-1863 թվականներին նա ճանապարհորդել է Բուենոս Այրեսի և Սանտա Ֆե գավառների գյուղեր, որտեղ էլ լուսանկար է արել։ 1863 թվականից նա սկսել է աշխատել նկարիչ Իգնասիո Մանսոնիի ղեկավարությամբ, որը հետագայում նրան ծանոթացրել է իտալական ծագումով մեկ այլ նկարչի՝ Բալդասարե Վերացիի հետ, որից Լոպեսը դասեր է առել։ Որպես արգենտինական բանակի զինվոր նա մասնակցել է Պարագվայի պատերազմին։ Կուրուպայթիի ճակատամարտում նրա աջ դաստակը կոտրվել է նռնակի պայթյունից, և նա ստիպված է եղել անդամահատել ձեռքը արմունկից վեր՝ կանխելու գանգրենայի տարածումը։ Հետագայում սովորել է նկարել ձախ ձեռքով։ Կանդիդո Լոպեսը մահացել է 1902 թվականի դեկտեմբերի 31-ին[4]։

Նրա մարտական նկարներն արտացոլում են նրա սերը դետալների և վառ գույների նկատմամբ։ Նրա աշխատանքները պահպանվում են Արգենտինայի ազգային պատմական թանգարանում, Միտրի թանգարանում, Լուժանի թանգարանում, Սան Նիկոլասի թանգարանում և Կիրառական արվեստի ազգային թանգարան[5]։ Նրա աշխատանքների մեծ մասը արված է Zepol ստորագրության տակ, որը համապատասխանում է նրա ազգանվան հակադարձմանը։

Պատկերասրահ խմբագրել

 
 
 
 
 
Բարտոլոմե Միտրեի նկարը Բրազիլական նավերի հարձակումը Կուրուպայթիի ճակատամարտում Ճամբարի տեսարան Կուրուսոյի ճակատամարտից առաջ Տույուտիի ճակատամարտ Ինքնադիմանկար (1858)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանդիդո Լոպես» հոդվածին։