Արգենտինայի ազգային պատմական թանգարան

Արգենտինայի ազգային պատմական թանգարան (իսպ.՝ Museo Histórico Nacional), Արգենտինայի պատմությանը նվիրված թանգարան Բուենոս Այրեսում։ Թանգարանում ներկայացված է Մայիսյան հեղափոխությանն ու Արգենտինայի անկախության պատերազմին առնչվող հավաքածու։

Արգենտինայի ազգային պատմական թանգարան
Տեսակթանգարանի շենք, ազգային թանգարան և պատմության թանգարան
Երկիր Արգենտինա
ՏեղագրությունԲուենոս Այրես
Ղեկավարության նստավայրԲուենոս Այրես, Արգենտինա
ՀասցեDefensa 1600, Buenos Aires[1]
Հիմնադրվել էմայիսի 24, 1889
Կայքmuseohistoriconacional.cultura.gob.ar(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Կառույցը 1889 թվականի մայիսի 24-ին հիմնադրել է Բուենոս Այրեսի քաղաքապետ Ֆրանսիսկո Սեբերը՝ որպես մայրաքաղաքի պատմական թանգարան (Museo Histórico de la Capital): Թանգարանը պաշտոնապես բացվել է 1891 թվականի փետրվարի 15-ին։ Առաջին տնօրենն է եղել Ադոլֆո Կարանսան։ Ի սկզբանե թանգարանը տեղակայված է եղել պետական սեփականություն համարվող Ավենիդա Սանտա Ֆե 3951 հասցեում (այժմ՝ Բուենոս Այրեսի բուսաբանական այգի)։ Սան Տելմո շրջանի ներկայիս վայր տեղափոխվել է, երբ Բուենոս Այրեսի քաղաքապետարանը 1897 թվականին գնել է հողը։ Հետագայում տարածքը տրամադրվել է Բուսաբանական այգուն։ Հաստատությունն ի սկզբանե կառուցել է ամերիկացի գործարար Չարլզ Ռիջլի Հորնը 1846 թվականին։ Լինելով Բուենոս Այրեսի գլխավոր կառավարիչ Խուան Մանուել դե Ռոսասի դաշնակիցը՝ Կասերոսի ճակատամարտում նրա տապալվելուց հետո աքսորվում է և հողատարածքը վաճառվում է Խոսե Գրեգորիո Լեսամային, որի մահից հետո նրա այրին՝ Անխելա Ալսագա դե Լեսուման հողը վաճառում է քաղաքային իշխանություններին, որոնք այն վերածել են թանգարանի, իսկ հարակից տարածքը դարձել է Լեսումա զբոսայգի։ 1997 թվականին թանգարանի Դեֆենսա փողոցում գտնվող հատվածը, որտեղ գտնվում է թանգարանի հիմնական հավաքածուն, համարվել է ազգային պատմական հուշարձան[2]։

Ցուցադրություն խմբագրել

Թանգարանն ունի ավելի քան 50000 նմուշ։ Հավաքածուի մի մասը հավաքվել է Մայիսյան հեղափոխության և Անկախության պատերազմի մասնակիցների հարազատների նվիրատվությունների շնորհիվ։ Հավաքածուի մյուս մասը 1822 թվականին Բերնարդինո Ռիվադավիայի հիմնադրած Հանրային թանգարանի (Museo Público) հավաքածուից է։ Ցուցադրությունում ներկայացված են Խոսե Սան Մարտինին, Մարիա դե լոս Ռեմեդիոս դե Էսկալադային, Մանուել Բելգրանոյին, Ուիլյամ Կարր Բերեսֆորդին, Խուան Մանուել Ռոսասին, Բարտոլոմե Միրտեին, Խուան Դոմինգո Պերոնին և Էվա Պերոնին պատկանող ռեգալիաներ, ունեցվածք, կահավորանք, փաստաթղթեր, ինչպես նաև մինչև 1950 թվականը ազգային պատմության մեջ էական դեր խաղացած այլ արգենտինացիներին, օտարերկրյա պետական օրենսդիրներին, ռազմական գործիչներին պատկանող նմուշներ։ Պատմական ժանրի կտավների հավաքածուում ներկայացված են Էստեբան Խոսե Էչևերիան, Կանդիդո Լոպեսը, Պրիլիդիանո Պուեյրեդոնը և այլք։

Պատկերասրահ խմբագրել

Թանգարանի շենք խմբագրել

Հավաքածու խմբագրել

Կտավների հավաքածու խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգենտինայի ազգային պատմական թանգարան» հոդվածին։