Կանգար
Կանգար | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Եղերդակայիններ (Cichorioideae) |
Տրիբա | Cichorieae |
Ենթատրիբա | Scolyminae |
Ցեղ | Կանգար (Gundelia) L., 1753 |
Կանգար (լատին․՝ Gundelia), աստղածաղկազգիների (Asteraceae) (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Gundelia tournefortii ուտում են մարտ ամսին, երբ նա դեռ գտնվում է ածիլի փուլում։ Ամռանը բույսը չորանում է և նրա վրա առաջանում են փշեր։ Ամռան վերջին նա ծաղկում է, սերմերը տարածվում են քամու միջոցով[1][2]։
Իսրայելում բույսը համարվում է պաշտպանված և արգելված հավաքելու համար[3]։
Կենսաբանական նկարագիր խմբագրել
Արմատը հաստացած է, պարունակում է կաթնահյութ։ Ցողունը կոպիտ է, պարզ, վերին մասում՝ թույլ ճյուղավորվող, բարձրանում է՝ 15-60 (100) սմ. Տերևները խոշոր են, կոշտ, կաշեկերպ, փետրաձև կտրտված կամ բլթակավոր։ Ծաղկաբույլը գնդաձև կամ երկարավուն գլխիկանման զամբյուղ է, ծաղիկները՝ վառ կարմիր, երբեմն՝ վարդագույն, սպիտակ, կանաչադեղնավուն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը հարթ, ձվաձև, ամուր թաղանթով պատված սերմիկ է։ Դալար ցողուններն ուտելի են։
Տեսակներ խմբագրել
Հայտնի է 1 տեսակ՝
- կանգար Տուրնըֆորի (G. toumefortii)։ Հայաստանում հանդիպում է առավելապես Կոտայքի մարզում։ Աճում է ստորին և միջին լեռն, գոտիներում, չոր և քարքարոտ, երբեմն՝ խոտածածկ լանջերին։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Դասակարգում խմբագրել
- Gundelia aragatsi & al., 2009
- Gundelia aragatsi subsp. steineri & al.
- Gundelia tournefortii L., Sp. Pl., vol. 2, p. 814, 1753 [1]
- Gundelia tournefortii var. armata[4]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Tim Vivian (1996). Journeying into God: seven early monastic lives. Fortress Press. էջ 80. ISBN 9780800628550.
- ↑ Relli de Vries (2011). Hakan Topal, Guven Incirlioglu (ed.). The Sea-Image: Visual Manifestations of Port Cities and Global Waters (Illustrated ed.). Newgray. էջ 170. ISBN 978-0983603108.
- ↑ «Любитель Гунделии оштрафован на 6 тысяч шекелей». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Gundelia en ICN (Hand R., Kilian N. & Raab-Straube E. von; general editors) 2009+ (continuously updated): International Cichorieae Network: Cichorieae Portal. Consultado el 20.12.2013
Գրականություն խմբագրել
- Karis, P. O., Eldenäs, P. & Källersjö, M. (2001). "New evidence for the systematic position of Gundelia L.". Taxon 50։ 105–114. ISSN 0040-0262.
Արտաքին հղումներ խմբագրել
- Shroud of Turin reveals images of two crowns of thorns Արխիվացված 2012-04-14 Wayback Machine
- Gundelia tournefortii Flowers in Israel
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանգար» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանգար» հոդվածին։ |