Կանաչ ու սև
Թաթուլ Հակոբյանի հեղինակած գիրք
Կանաչ ու սև․ Արցախյան օրագիր, լրագրող Թաթուլ Հակոբյանի փաստավավերագրական գիրքը, որի առաջին հրատարակությունը լույս է տեսել 2008 թվականի օգոստոսին։ ԳԻրքը անդրադառնում է հայ-ադրբեջանական հակամարտությանը, արցախյան շարժմանն ու պատերազմին։ Գիրքը անցնող տարիներին ունեցել 8 հրատարակություն, այդ թվում արևելահայերենով, արևմտահայերենով, մեսրոպյան ուղղագրությամբ, ռուսերենով, անգլերենով, թուրքերենով և արաբերենով։ Գիրքն ունեցել է 7 հազար տպաքանակ։ Նախորդ հրատարակություններին ժամանակի ընթացքում ավելացել է ևս 3 գլուխներ, որոնք ընդգրկում են 2011-2020 ժամանակաշրջանը, ինչպես նաև 44-օրյա պատերազմը[3]։
Կանաչ ու սև․ Արցախյան օրագիր | |
---|---|
Հայ-ադրբեջանական հակամարտություն | |
Հեղինակ | Թաթուլ Հակոբյան |
Անվանվել է | Տիգրան Խզմալյան[1] |
Ժանր | փաստավավերագրական իրապատում[2] |
Թեմա | հայ-ադրբեջանական հակամարտություն, արցախյան հիմնախնդիր և պատերազմ |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Էջեր | 515 (4-րդ հրատարակություն) |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Լուսակն |
Հրատարակման տարեթիվ | 2008 (1-ին հրատարակություն) 2021 (4-րդ հրատարակություն) |
ԳՄՍՀ | 978-9939-882-92-5 |
ՀՏԴ | 94(479,25) |
ԳՄԴ | 63,3(5Հ) |
Հադրութում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ գրքի անվան ընտրության մասին հեղինակը նշել է․
Իմ գրքի վերնագիրը, որի մտահաղացումը տվել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ձեզ շատ ծանոթ պետք է լինի։ Պատերազմի տարիներին Ղարաբաղում երկու գույն էր ավելանում` սեւ եւ կանաչ` խակի։ Տղամարդիկ խակի էին հագնում, կանաչ կամուֆլյաժ, իսկ կանայք գնալով ավելի ու ավելի շատ սեւ էին հագնում։ Այսպիսով` սեւը պատերազմում սպանվող տղաների մայրերի հագուստի գույնն է, կանաչը` զինվորական համազգեստը։ Պատերազմի տարիներին ամեն օր Ղարաբաղում ավելանում էր երկու գույն. մայրերն ավելի շատ սեւ էին հագնում, որդիները` ավելի շատ կրում զինվորական համազգեստ - Թաթուլ Հակոբյան[4]
|