Կանաչ երիզ (նկար)
«Կանաչ երիզ» (ֆր.՝ La Raie Verte), հայտնի է նաև հեղինակային անվանումով՝ «Մադամ Մատիս» (ֆր.՝ Mme Matisse), ֆրանսիացի գեղանկարիչ և քանդակագործ, ֆովիզմի կարկառուն ներկայացուցիչ Անրի Մատիսի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1905 թվականին[1]։ Յուղաներկով կտավի չափերն են 40,5 × 32,5 սմ։ «Կանաչ երիզ» ստեղծագործությունը այսօր պահպանվում և ցուցադրվում է Դանիայի ազգային պատկերասրահում (Կոպենհագեն, Դանիա)։
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Անրի Մատիս |
տարի | 1905 |
բարձրություն | 40,5 սանտիմետր |
լայնություն | 32,5 սանտիմետր |
ուղղություն | ֆովիզմ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Դանիայի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Դանիայի ազգային պատկերասրահ |
հիմնական թեմա | դիմապատկեր |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Պատմություն և նկարագիրԽմբագրել
«Կանաչ երիզ» ստեղծագործությունը, որտեղ հեղինակը պատկերել է կնոջը՝ մադամ Մատիսին, ժամանակակիցներին ապշեցրել է իր «անճոռնությամբ»։ Քննադատ Ժաք Ռիվիերը նկարի մասին արտահայտվել է հետևյալ կերպ.«Նա նկարում է ճշմարտությունը, սարսափելի ճշմարտությունը»։
Յուղաներկի քանակությունն ու գույների առատությունը կարող են դուրս գալ նույնիսկ Մատիսի սիրելի ոճի՝ ֆովիզմի ժանրի սահմաններից դուրս։ Նկարի ֆոնը զբաղեցնում է երեք տարբեր գույներից բաղկացած հարթությունը, որը և կազմում է ողջ կոմպոզիցիան։
Մադամ Մատիսի սանրվածքը հեղինակը վրձնել է սև ու կապտամանուշակագույն երանգավորումներով. այն կոմպոզիցիոն առումով հավասարակշռվում է վառ ֆոնային մանուշակագույն բծով։ Վառ վարդագույն և մուգ կանաչավուն երանգներով արված դեմքի կողմերը սահմանազատվում են նկարի բանալին հանդիսացող տարրով՝ կանաչ երիզով։ Այն հատում է մադամ Մատիսի դեմքը վերից վար և ֆոկուսավորվում է քթի վրա։
Այս տեղծագործությունը գնվել է Սառա և Մայքլ Սթայնների կողմից, որոնք էլ հենց տվել են նկարի երկրորդ, հիմնական անվանումը՝ «Կանաչ երիզ»։ Այսօր այն պահպանվում և ցուցադրվում է Կոպենհագենում՝ Դանիայի ազգային պատկերասրահում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Statens Museum for Kunst Archived 2017-11-01 at the Wayback Machine., Henri Matisse, Portrait of Madame Matisse. The Green Line, 1905
Արտաքին հղումներԽմբագրել
- «Зелёная полоса» на сайте «Родон»
- «Зелёная полоса» на сайте Государственного музея искусств Archived 2013-11-23 at the Wayback Machine. (դան.)