Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիա

Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիա (անգլ.՝ Women's National Basketball Association, կրճատ՝ WNBA), կանանց բասկետբոլի պրոֆեսիոնալ առաջնություն։

Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիա
ՏեսակԲասկետբոլային ասոցիացիա և բասկետբոլային լիգա
Երկիր ԱՄՆ
ՀապավումWNBA
ԿարգախոսExpect Great
ՀիմնադրվածԱպրիլի 24, 1996
Իրավ. կարգավիճակԳործող
Գլխադասային գրասենյակԱմերիկայի Միացյալ Նահանգներ Մանհեթեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՆախագահԼոուրել Ջեյ Ռիչի
Կայքwnba.com

Հիմնադրվել է 1996 թվականի ապրիլի 24-ին, որպես Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանանց դիվիզիոն։ Առաջին խաղաշրջանի մեկնարկն սկսվում է 1997 թվականին։ Կանոնավոր առաջնությունն անցկացվում է ամենա տարվա հուլիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսը, իսկ փլեյ-օֆֆները խաղարկվում են հոկտեմբերին։ Անցկացվող հանդիպումների քառորդները բաղկացած են 10 րոպեից (ի տարբերություն NBA-ի 12-րոպեանոց քառորդների)։

WNBA-ը ներկա պահին բաղկացած է 12 ակումբներից։ Ամենատիտղոսավոր ակումբը «Հյուսթոն Քոմեթսն» է, որը 4 անգամ անընդմեջ հաղթել է առաջնությունը 1997-2000 թվականների ընթացքում։

Արտաքին հղումներ Խմբագրել