Կանայք շալերով (նկար)

Էդգար Շահինի նկարներից

Շալերով կանայք (Շալերով կանայք), Էդգար Շահինի նկարներից։ Պատկերված են փողոցում կանգնած զրուցող կանայք։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Կանայք շալերով (նկար)
տեսակգեղանկար
նկարիչԷդգար Շահին
տարի1922 թվական
բարձրություն31,7, 50
լայնություն21,7, 33
ստեղծման վայրՎենետիկ
ստեղծման երկիրԻտալիա
ժանրգեղանկարչություն
նյութթուղթ (նյութ), չոր ասեղ
գտնվում էՀայաստանի պետական պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաՀասարակ դասի պատկանող մի խումբ զրուցող կանայք
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

Մի խումբ կանայք` հասարակ դասի պատկանող, փողոցում կանգնած զրուցում են։ Կյանքի այս անցողիկ դրվագը պատկերված է վերին աստիճանի բնական իրադրության պայմաններում։ Ունկնդիրների կենտրոնացած դեմքերը ճանաչելիության աստիճան կոնկրետ են, կեցվածքները` բազմազան, արտահայտությունները` յուրօրինակ։ Պատկերն ունի անզուգական կոմպոզիցիա, որը մշակված է բծախնդրորեն և մանրամասնորեն, որոնց շնորհիվ դրսևորվել է կանանցից յուրաքանչյուրի անհատական նկարագիրը։

Պատկերը մշակված է տաղանդավոր նկարչին պատշաճ ճաշակով ու վարպետությամբ։ Սա նկարչի կիրառած չոր ասեղի տեխնիկայի միջոցներից մեկն է` վկայելով նրա հնարամտությունը։ Սևի և սպիտակի հակադրումները գերազանցորեն են լուծված։ Մուգ և բաց գույնի շալերը այնպես կոնկրետ են թվում, որ, նայելով նրանց կնճիռներին, դիմախաղին, զգեստներին, իսկույն կարելի է իմանալ նրանց ով լինելը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Շահին Էդգար Պետրոսի | Շալերով կանայք. Վենետիկ - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  2. Ե.Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987