Կանադա (սանսկրիտ՝ कणाद Kaṇāda IAST), որը նաև հայտնի է որպես Քաշյապա, Ուլուք, Կանանդա և Կանաբհուկ, հին Հնդկական բնագետ և փիլիսոփա, հնդկական փիլիսոփայության «Vaisheshika» դպրոցի հիմնադիրը։ Ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա VI-II դարերում։ Նրա կյանքի մասին բավականին քիչ բան է հայտնի[1]։ Նրա ավանդական անունը «Կանադա» նշանակում է «ատոմներ ուտող»[2], և նա հայտնի է որպես ֆիզիկայի և փիլիսոփայության ատոմիստական մոտեցման հիմքերը մշակող՝ «Վայշեշիկա Սուտրա»։ Նրա անունը հայտնի է նաև որպես «Կանադա Սուտրա» կամ «Կանադայի աֆորիզմներ»[3][4]:Կանադայի հիմնադրած դպրոցը բացատրում է տիեզերքի ստեղծումն ու գոյությունը՝ առաջարկելով ատոմային տեսություն՝ օգտագործելով տրամաբանությունն ու ռեալիզմը, և հանդիսանում է մարդկության պատմության մեջ ամենավաղ հայտնի սիստեմատիկ ռեալիստական գոյաբանություններից մեկը[5]: Կանադան առաջարկեց, որ ամեն ինչ կարելի է բաժանել մասերի, բայց այս բաժանումը չի կարող հավերժ շարունակվել, և պետք է լինեն մանր սուբյեկտներ , որոնք չեն կարող բաժանվել, որոնք հավերժ են, որոնք միաձուլվում են տարբեր ձևերով՝ կազմելով բարդ նյութեր և առարկաներ՝ յուրահատուկ ինքնությամբ։ Այս գործընթացը ներառում է ջերմություն և այն ամբողջ նյութական գոյության հիմքն է[6][7]:Նա օգտագործել է այս գաղափարները Atmana (ոգի, Ես) հասկացության հետ համատեղ՝ մշակելու ոչ աթեիստական միջոցներ՝ փիլիսոփայություն[8]: Նրա գաղափարները իտարկվելով ֆիզիկայի ոսպնյակի միջոցով՝ ենթադրում են դիտորդի հստակ դեր՝ անկախ ուսումնասիրվող համակարգից։ Կանադայի գաղափարները ազդել են հինդուիզմի այլ դպրոցների վրա և իրենց պատմության ընթացքում սերտորեն կապված են հինդուիստական փիլիսոփայության Նյայա դպրոցի հետ։ Կանադական համակարգը խոսում է վեց գույքի մասին, որոնք կարելի է անվանել և ճանաչել։ Նա պնդում է, որ դա բավարար է Տիեզերքում ամեն ինչ նկարագրելու համար, ներառյալ դիտորդները։ Այս վեց կատեգորիաներն են՝ դրավյա (նյութ), գունա (որակ), կարման (շարժում), սամանյա (ժամանակ), վիշեշա (առանձնահատկություն) և սամավայա (պատկանելություն)։ Կան նյութերի ինը դասեր, որոնցից մի քանիսը ատոմային են, որոշները՝ ոչ ատոմային, իսկ մյուսները՝ ամենուր։ Կանադայի գաղափարներն ընդգրկում են ոլորտների լայն շրջանակ, և դրանք ազդել են ոչ միայն փիլիսոփաների, այլև այլ ոլորտների գիտնականների վրա, ինչպիսին է Չարական՝ «Charaka Samhita» բժշկական տրակտատի հեղինակը[9]:

Կանադա
Ծնվել էմ.թ.ա. 2-րդ դար Dvārakā, Հնդկաստան
Մահացել էենթդ․ մ.թ.ա. 2-րդ դար
Դավանանքհինդուիզմ
Մասնագիտությունփիլիսոփա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն

Ժամանակագրություն խմբագրել

Ժամանակահատվածը, որում ապրել է Կանադան, մնում է անորոշ և շատ բանավեճերի առարկա է[10]: 1961 թվականի իր ակնարկում Ռիպեն նշում է, որ Կանադան ապրել է մ.թ.ա 3-2-րդ դարերում, սակայն հնարավոր չէ ապահովել համոզիչ ապացույցներ և ավելի ճշգրիտ թվագրում[11]։ Վայշեշիկա Սուտրան նշում է հնդկական փիլիսոփայության հակառակորդ դպրոցները, ինչպիսիք են Sankhya և Mimansa[12] դպրոցները, բայց չի հիշատակում Բուդդիզմ :Vaisesika Sutra-ի ձեռագիրը պահպանվել է մի քանի տարբերակներով, և 1957 թվականին Թակուրի և 1961 թվականին Ջամբուվիջայաջիի կողմից Հնդկաստանի տարբեր մասերում նոր ձեռագրերի հայտնաբերումը, ինչպես նաև հրատարակությունների քննադատական ուսումնասիրությունները հուշում են, որ Կանադաին վերագրվող տեքստը ծածկագրվել և վերջնականապես ավարտվել է մ.թ.ա. II-I դդ.:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jonardon Ganeri The Self: Naturalism, Consciousness, and the First-Person Stance. — Oxford University Press, 2012. — 374 p. — ISBN 978-0199652365
  2. Fowler, 2002, էջեր 99
  3. Riepe, 1961, էջ 229
  4. Կաղապար:Book
  5. Fowler, 2002, էջ 98
  6. Margenau, 2012, էջ xxx-xxxi
  7. Fowler, 2002, էջեր 100—102
  8. Sharma, 2000, էջ 177-186
  9. Բիմալ Կրիշնա Մատիլալ, 1977, էջեր 55—56
  10. Fowler, 2002, էջ 98
  11. Riepe, 1961, էջեր 228-229
  12. Bimal Krishna Matilal, 1977, էջ 54