Կանադայի հայկական տպագրություն

Կանադայի հայկական տպագրություն, 1926 թվականին Ջորջթաունում հրատարակվել է հայերեն առաջին՝ Կանադայի հայորդիների միության «Արարատ» ամսագիրը (1927 թվականից՝ «Արագած»)։

Պատմություն խմբագրել

Կանադայում ցայսօր լույս են տեսել 21 անուն հայկական պարբերականներ` ազգապահպան նշանակության։ Գրեթե յուրաքանչյուր հայկական եկեղեցի ունեցել է իր լրատու թերթիկը։ 1983-1994 թվականներին լույս է տեսել Բաբկեն Թոփչյանի «Արմաշ», 2006-2012 թվականներին՝ «Լոյս» եկեղեցական, պատմա-կրոնական հանդեսները, 1984-1990 թվականներին՝ Քվեբեկի հայագիտական ուսմանց միության «Լրատու» թերթիկը և այլն։ Ներկայում հրատարակվում են «Նոր սերունդ» (1955 թվականից) ամսաթերթը, «Լրաքաղ» (1958 թվականից) կրոնական պարբերականը, «Բուրաստան» (1964 թվականից) կրոնաբարոյական, մշակութային, հասարակական հանդեսը, «Գեղարդ» (1969 թվականից) գրական, մշակութային եռամսյա թերթը, «Ապագայ» (1975 թվականից, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն) հասարակա-քաղաքական, մշակութային շաբաթաթերթը, «Նոր այգ» (1978 թվականից) «Կայծ», 1943-1947 թվականներ, Բեյրութ (№ 5, 1943 թվական) «Կայծեր»,1983-1999 թվականներ, Բեյրութ ԿԱՅԾ «Կայծակ», 1929-1930 թվականներ, Կահիրե ամսաթերթ-տեղեկատուն, «Հորիզոն» (1979 թվականից) հասարակա-քաղաքական, մշակութային, «Լուսարձակ» (1981 թվականից) կրոնական, մշակութային, տեղեկատվական եռամսյա, «Լուսաբաց» (1982 թվականից) հասարակա-քաղաքական, մշակութային, «Հայ դատ» (1984 թվականից, անգլերեն) թերթերը, Հայկական ժամանակակից հետազոտությունների և վավերագրման Կանադայի Զորյան ինստիտուտի «Diaspora Journal» (1991 թվական, Տորոնտո) քառամսյա հանդեսը (ինստիտուտը հրատարակում է նաև գիտական ուսումնասիրություններ, արխիվային փաստաթղթեր) և այլն։ Կանադայում տպագրվող հայկական պարբերականների խմբագրություններից շատերն զբաղվում են նաև գրահրատարակչական գործունեությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։