Քայրի Էնդրյու Իրվինգ (անգլ.՝ Kyrie Andrew Irving, ծնվ.՝ մարտի 23, 1992 թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բրուքլին Նեթս» ակումբում։

Քայրի Իրվինգ
Kyrie Irving

Իրվինգն 2016 թվականի հունիսին
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքլին Նեթս
Դիրքը Խաղարկող
Համար № 11
Ի ծնե տրված անունը Քայրի Էնդրյու Իրվինգ
Ծննդյան ամսաթիվ մարտի 23, 1992 (31 տարեկան)
Ծննդավայր Ավստրալիա Մելբուրն, Վիկտորիա, Ավստրալիա
Ազգություն Ամերիկացի
Հասակ 1,91 մ
Քաշ 88 կգ
Դպրոց Սուրբ Պատրիկ (Էլիզաբեթ, Նյու Ջերսի)
համալսարան Դյուքի համալսարան (2010–2011)
Դրաֆթի տարի 2011 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին
Դրաֆթ ակումբ Կլիվլենդ Կավալիերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կլիվլենդ Կավալիերս (2012-2017)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն Սելտիքս (2017-2019)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքլին Նեթս (2019-այժմ)
Մրցանակներ

  • 1x NBA չեմպիոն (2016)
  • 7x NBA աստղ (2013–2015, 2017–2019, 2021)
  • NBA բոլոր աստղերի հանդիպման MVP (2014)
  • All-NBA երկրորդ թիմ (2019)
  • 2× All-NBA երրորդ թիմ (2015, 2021)
  • «50–40–90» ակումբ (2021)
  • NBA տարվա նորեկ (2011)
  • NBA ծագող աստղերի խաղի MVP (2012)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2011)
  • NBA երեք միավորանոց նետումների հաղթող (2013)

2010–2011 թվականների ընթացքում հանդես է եկել Դյուքի համալսարանում, որից հետո ընտրվել է առաջինը 2011 թվականի NBA դրաֆթում՝ «Կլիվլենդ Կավալիերսի» կողմից։ Մրցաշրջանի ավարտին արժանացել է տարվա նորեկի մրցանակին։

«Կավալիերսի» կազմում 2016 թվականին ճանաչվել է NBA-ի չեմպիոն։

Հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում նվաճել է ոսկե մեդալ 2014 թվականի ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությունում։

Վաղ կյանք խմբագրել

Քայրի Էնդրյու Իրվինգը ծնվել է 1992 թվականի մարտի 23-ին Ավստրալիայի մայրաքաղաք Մելբուրնում[1]։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, երբ նա եղել է 2 տարեկան[2]։ Նրա մայրը՝ Էլիզաբեթը, մահացել է երբ նա եղել է 4 տարեկան, որից հետո հայրը՝ Դրեդերիկը, ամուսնացել է Շեթելիայի հետ[3]։ Ունի մեկ ավագ քույր՝ Էյժան, և մեկ կրտսեր քույր՝ Լոնդոնը[3][4]։

Անձնական կյանք խմբագրել

2015 թվականին ծնվել է նրա դուստրը` Ազուրի Էլիզաբեթ Իրվինգ[5]։ 2017 թվականի փետրվարին Իրվինգն հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ կարծում է` երկրագունդը տափակ է[6]։ Հետագա հարցազրույցներում, նա արդեն ավելի քիչ էր պնդում իր այդ համոզմունքը` հորդորելով մարդկանց «անել իրենց սեփական հետազոտությունը» տվյալ թեմայի շուրջ[7][8]։

Դերասանական կարիերա խմբագրել

2012 թվականից նա նկարահանվել է Pepsi Max-ի գովազդային հոլովակներում, որոնցում մարմնավորել է ծերուկ բասկետբոլիստ Անքլ Դրյուի (անգլ.՝ Uncle Drew) կերպարը[9]։ Այդ գովազդների մեծ տարածում գտնելու արդյունքում նաև նկարահանվել է «Uncle Drew» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2018 թվականի հունիսին[10]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր
Տարի Անվանում Դեր
2018 «Uncle Drew» Անքլ Դրյու
Հեռուստասերիալներ
Տարի Անվանում Դեր նշումներ
2012 «Kickin' It» ինքը Էպիզոդ։ «Sole Brothers»[11]
2016 «We Bare Bears» Էպիզոդ։ «Charlie Ball»[12]

Մրցանակներ և այլ նվաճումներ խմբագրել

  • 2010 - «Մաքդոնալդս» վարկածով All-American
  • 2010 - Նայք հուպ սամիթ վարկածով All-American
  • 2010 - «Ջորդան» ապրանքանիշի վարկածով All-American
  • 2011 - առաջին ընտրությունը դրաֆթում
  • 2011–12 - NBA-ի ամսվա նորեկ (դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ)
  • 2012 - Ծագող աստղերի մրցույթի MVP
  • 2012 - NBA տարվա նորեկ
  • 2012 - NBA All-Rookie առաջին թիմ խորհրդանշանական թիմի անդամ
  • 2013 - Երեք միավորանոց նետումների մրցույթի հաղթող
  • 2013 - NBA աստղ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Melbourne-born NBA superstar Kyrie Irving visiting hometown, running camps at State Basketball Centre in Wantirna». Herald Sun. 2013 թ․ հունիսի 25. Վերցված է 2016 թ․ Մարտի 4-ին.
  2. «Can we really claim Kyrie Irving as an Aussie?». The Sydney Morning Herald. 2011 թ․ հունիսի 24. Վերցված է 2016 թ․ Մարտի 4-ին.
  3. 3,0 3,1 «Kyrie Irving's dad survived wife's death and 9/11, but is just days from seeing son reach NBA dreams». NY Daily News. 2011 թ․ հունիսի 18. Վերցված է 2016 թ․ Մարտի 4-ին.
  4. «Kyrie Irving Bio – Duke University». Duke Sports Information. 2011 թ․ մայիսի 16. Վերցված է 2016 թ․ Հուլիսի 3-ին.
  5. «Kyrie Irving announces birth of his daughter, says 'she came into the world to bring a shine to my world'». Cleveland.com. 2015 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2018 թ․ Սեպտեմբերի 11-ին.
  6. «Episode 7: Road Trippin' with RJ & Channing», NBA.com, Փետրվարի 17, 2017, Վերցված է 2017 թ․ Ապրիլի 23-ին
  7. «Kyrie Irving Actually Believes Earth is Flat». Bleacher Report. 2017 թ․ փետրվարի 17. Վերցված է 2017 թ․ Ապրիլի 23-ին.
  8. «NBA star Kyrie Irving believes Earth is flat». CNET. 2017 թ․ փետրվարի 18. Վերցված է 2017 թ․ Ապրիլի 23-ին.
  9. «Kyrie Irving Reveals 'Uncle Drew' Inspiration». Bleacher Report. 2012 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2018 թ․ Սեպտեմբերի 11-ին.
  10. «Kyrie Irving Reveals June 29 Release Date for 'Uncle Drew' Movie». Bleacher Report. 2018 թ․ փետրվարի 12. Վերցված է 2018 թ․ Սեպտեմբերի 11-ին.
  11. «Irving on Disney show, return of his 'uncle'». espn.com. 2012 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ Սեպտեմբերի 11-ին.
  12. «VIDEO: Damian Lillard, Kyrie Irving And Paul George To Appear On 'We Bare Bears' Cartoon». nba.com. Ֆետրվարի 6, 2016. Վերցված է 2018 թ․ Սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել